Գնահատում

Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումը

Ատեստավորման ենթակա ուսուցիչների վերապատրաստման մոդուլ

Սովորողի ուսումնառության արդյունքների գնահատումը, 15 ժամ

Առաջին պարապմունք․ 3 ժամ 

Վերապատրաստող՝ Գևորգ Հակոբյան

Ծանոթանում ենք նորմատիվ փաստաթղթերում սովորողի ուսումնառության արդյունքների գնահատմանը վերաբերող հատվածներին․ 

  • հանրակրթության մասին ՀՀ օրենք, հոդված 18 1,2 կետերմ հոդված 27, կետ 7։
  • հանրակրթության պետական չափորոշիչ, VI, IX բաժիններ

Գործնական աշխատանք հենվելով սեփական փորձի վրա  պատասխանեք հարցերին

  • ե՞րբ են գնահատում Ես ամսվա վերջում դնում եմ ամփոփիչ գտահատական, ելնելով սովորողի ամսվա ընթացքում կատարված աշխատանքներից, դասին ակտիվ, պասիվ լինելուց: Ամսվա ընթացքում ստուգում եմ բլոգները, խմբագրում աշխատանքները, հիմնական կապը թե՛ սովորողի, թե՛ ծնողի հետ կապում՝ նամակագրության միջոցով:
  • ո՞վ է գնահատում

Գնահատում է ուսուցիչը: Սովորող՝ սովորոեցնող նախագծի շրջանակներում սովորողները կարող են գնահատել միմյանց:

  • ի՞նչն են գնահատում

Կախված դասի տեսակից ուսուցիչը գնահատում եմ սովորողի բանավոր, գրավոր խոսքը,հետազոտական, նախագծային աշխատանքները, ֆլեշմոբին մասնակցությունը:

  • ինչպե՞ս են գնահատում

Քանի որ ես աշխատում եմ կրտսեր դպրոցում, 1-3-րդ դասարաններում միավորային գնահատում չի իրականացվում: Ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ, որպես տարեկան ամփոփիչ գնահատական, կազմվում է յուրաքանչյուր սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիրը՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի: Ճիշտ է «Իմացումի հրճվանք» ծրագրով ուսուցանելիս միավորային գնահատում չեմ կատարում, բայց սովորողները շատ են ուրախանում, երբ ես իրենց ձեռքի վրա նկարում եմ աստղ կամ գրում կեցցե՛ս: Միավորային գնահատումը կիրառվում է 4-րդ դասարանից սկսած 10 բալային համակարգով: 

Երկրորդ պարապմունք 3 ժամ

Պատասխանեք «Ինչո՞ւ գնահատել» հարցին։

Կարծում եմ, որ գնահատումով բարձրանում է սովորողի մոտիվացիան, նամանավանդ, եթե սովորողին անընդհատ գովում ես, ասում, որ անպայման կստացվի իր մոտ, նա սկսում է ավելի լավ աշխատել և կիսվում է իր ձեռքբերումներով ուսուցչի հետ:

Փորձեք մեկնաբանել «գնահատումը, որպես սովորողի խրախուսման և շարունակական զարգացումն ապահովող միջոց» արտահայտությունը։

Գնահատումը, բայց ոչ գնահատանիշը միանշանակ խրախուսում է սովորողին: Օրինակ, դասի ընթացքում մի քանի սովորող ստացան կեցցես, հաջորդ դասին մնացածն էլ ավելի ակտիվ են լինում դասի ընթացքում, ռուսերեն վատ իմացողները փորձում են ներգրավվել դասին, կարծիք հայտնել այս կամ այն երևույթի վերաբերյալ:

Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի գործառույթներ։

Գնահատման գործընթացի գործառույթները գնահատման ձևերն են: Հանրակրթության պետական չափորոշիչում գրված է, որ հիմնականում կա երկու տիպի գնահատում՝ ներքին և արտաքին: Ներքին գնահատումը կատարում է ուսուցիչը ընթացիկ ձևավորող կամ միավորային գնահատումներով, և կիսամյակների վերջում էլ ամփոփիչ միավորային գնահատականն է դրվում: Արտաքին գնահատումը կատարվում է ԳԹԿ-ի կազմած թեստերով 9-րդ և 12-րդ դասարանների տարեվերջին: 

Փորձեք ձևակերպել գնահատման գործընթացի սկզբունքներ։

Գնահատման գործընթացի սկզբունքները նշված են Պետական չափորոշիչում: Այդ սկզբունքները այն մասին են, որ գնահատումը պետք է կատարվի ըստ չափորոշչային պահանջների, իսկ միավորային գնահատումը կատարվում է 10 միավորային համակարգով: Գնահատման գործընթացի սկզբունքներից է նաև այն, որ 9-րդ դասարանի ավարտական և 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունների գնահատումը կատարվում է նախարարության ԳԹԿ-ի կազմած թեստերով:

Երրորդ պարապմունք 3ժամ

«38. Հանրակրթական ուսումնական հաստատությունում ընթացիկ գնահատումն իրականացվում է քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) ձևերով՝ դպրոցի մանկավարժական խորհրդի կողմից հաստատված կարգով։» Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին IX։ Համացանցից գտեք գնահատման յուրաքանչյուր ձևի նկարագրությունը և առանձնահատկությունները։

Պատասխան

Ուսումնառության արդյունքների գնահատումը (այսուհետ` գնահատում) նպատակ ունի որոշելու սովորողի մոտ կարողունակության զարգացման աստիճանը ըստ ուսումնական առարկաների չափորոշչով սահմանված վերջնարդյունքներին համապատասխան ձեռք բերած գիտելիքների և հմտությունների մակարդակի, ինչպես նաև դիրքորոշումների ու արժեքների ձևավորման:

Հանրակրթական ուսումնական հաստատությունում ընթացիկ գնահատումն իրականացվում է քանակական (միավորային) և ձևավորող (ուսուցանող) ձևերով՝ դպրոցի մանկավարժական խորհրդի կողմից հաստատված կարգով։

Քանակական (միավորային) գնահատման համար կիրառվում է 10 միավորային սանդղակ: 10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանում անբավարար գնահատական, և յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ: Քանակական գնահատումը ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները, սկսվում 1 միավորից և չունի անբավարար սանդղակ:

Ձևավորող (ուսուցանող) գնահատման մեթոդներն ու ձևաչափն ընտրում է հանրակրթական ուսումնական հաստատությունը

Ձևավորող գնահատման նպատակը ուսումնական գործընթացում ուսուցիչների և սովորողների գործունեության ճշգրտումն ու շտկումն է՝ հիմնվելով ուսումնառության ընթացիկ արդյունքների վրա: Գործունեության շտկումը ենթադրում է ուսուցչի և սովորողների առջև դրված ուսումնական խնդիրների համատեղ լուծում՝ արդյունքները բարելավելու նպատակով:

Առանց հայտորոշման ուսուցիչները չեն կարող անհրաժեշտ մակարդակով կիրառել ձևավորող գնահատումը, իսկ ձևավորող գնահատման որակն իր հերթին ազդում է միավորային գնահատման արդյունքների վրա: Պահպանելով գնահատման իրականացման հետևողականությունը՝ կարելի է հասնել ուսումնառության արդյունքների բարձր մակարդակի:

Ձևավորող գնահատումը ուսուցչի կողմից գնահատման 5 բաղադրիչների պլանավորված և պարբերական օգտագործումն է ամենօրյա աշխատանքում:

·       Ուսուցչի կողմից արդյունավետ հետադարձ կապի ապահովում:

· Սովորողների ակտիվ մասնակցություն սեփական ուսումնառության գործընթացին:

·  Ուսուցման գործընթացի ճշգրտում և շտկում՝ հաշվի առնելով գնահատման արդյունքները:

· Գնահատման՝ սովորողների մոտիվացիայի և ինքնագնահատականի վրա խորքային ազդեցության գիտակցում, որն իր հերթին կարևոր ազդեցություն ունի ուսուցման արդյունավետության վրա:

·    Սովորողների կողմից իրենց գիտելիքները ինքնուրույն գնահատելու ունակության ձևավորում: 

Ըստ հանրակրթական պետական չափորոշչի` հանրակրթական ուսումնական հաստատությունները կարող են կիրառել գնահատման այլ համակարգ, որը համապատասխանեցվում է 10 միավորային սանդղակին։ Ձևավորող (ուսուցանող) գնահատման մեթոդներն ու ձևաչափն ընտրում է հանրակրթական ուսումնական հաստատությունը։ Այլընտրանքային ծրագրեր իրականացնելու դեպքում կարող է գործել գնահատման այլ կարգ:

«13. Չափորոշչով սահմանվում են հանրակրթության հիմնական ծրագրերի բովանդակության հետևյալ բաղադրիչները՝

1) գիտելիք.

Գիտելիք, ծանոթություն, իրազեկում, կամ հասկանալ ինչ-որ մեկին կամ ինչ որ մի բան՝ փաստեր, տեղեկատվություն, նկարագրություններ, կամ փորձի միջոցով ձեռք բերված ունակություններ, կամ ընկալման, բացահայտման կամ սովորելու միջոցով՝ կրթություն։

2) հմտություն.

Հմտություն, շարժողական կամ մտավոր խնդիր լուծելու լրիվ կամ մասնակի ավտոմատիզմի հասցված կարողություն։ Հմտությունները օգտագործվում և կատարելագործվում են գործունեության գործընթացում։

3) դիրքորոշում.

Դիրքորոշում, անձի ներքին և առավելապես ենթագիտակցական պատրաստակամությունը ակտիվության որևէ տեսակ իրագործելու համար։ Դիրքորոշումը որոշակի սոցիալական օբյեկտի (իրադարձության, առանձին մարդու, մարդկանց կատեգորիայի) նկատմամբ անհատի կողմից որոշակի վարքագիծ կամ վերաբերմունք դրսևորելու պատրաստակամությունն է:

4) արժեքային բաղադրիչ

Սույն բաղադրիչով նախատեսված համակարգն արտահայտվում է սովորողի համապատասխան գործողությունների, վերաբերմունքի և վարքի միջոցով:1) Այս բաղադրիչի նպատակն է ձևավորել անձ և քաղաքացի, որը պետք է`

ա. գիտակցի սեփական մշակույթի` լեզվի, պատմության, արվեստի, ավանդույթների, ազգային այլ արժեքների կարևորությունն ու նշանակությունը և լինի դրանց կրողը,

բ. հարգի Հայաստանի պետական խորհրդանիշները, լինի հայրենասեր, կարևորի ազգային հիմնախնդիրների լուծման գործում իր մասնակցության անհրաժեշտությունը,

գ. գիտակցի, որ գիտությունը, արդիական տեխնոլոգիաները, կրթությունը մեծագույն արժեքներ են ժամանակակից աշխարհում,

դ. գիտակցի, որ իր համար կարևորագույն արժեքներ են գիտելիքները, աշխատանքային հմտությունները, մասնագիտական վարպետությունը,

ե. կարևորի բարոյական չափանիշները և քրիստոնեական ու համամարդկային արժեքները, լինի ազնիվ, գթասիրտ, արդարամիտ, օրինապահ, բարեկիրթ,

զ. կարևորի գեղագիտական արժեքները, գնահատի գեղեցիկը, բարին և ճշմարիտը,

է. գիտակցի իր տեղն ու դերն ընտանիքում և հասարակության մեջ. լինի նախաձեռնող, դրսևորի արժանավայել պահվածք,

ը. գիտակցի ծնողների, տարիքով մեծերի և փոքրերի, ընկերների և համայնքի նկատմամբ հարգանքի դրսևորման կարևորությունը,

թ. հարգի մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, լինի մարդասեր, հանդուրժող, քաղաքակիրթ վերաբերմունք դրսևորի ուրիշ ժողովուրդների ներկայացուցիչների և նրանց մշակույթների հանդեպ,

ժ. անաչառորեն գնահատի իր ուժերն ու կարողությունները` բացառելով սեփական անձի թերագնահատումը կամ գերագնահատումը,

ժա. դրսևորի աշխատասիրություն, հնարամտություն, նպատակադրվածություն, արժևորի ու գնահատի սեփական և այլոց աշխատանքը,

ժբ. մշտապես հոգ տանի իր առողջության մասին, կարևորի մարմնակրթության դերը, հետևողական լինի առողջ ապրելակերպի և անվտանգ կենսագործունեության կանոններում:

Այս բաղադրիչներից ո՞րը ի՞նչ ձևով կգնահատեք։ Բերեք օրինակներ։

Պատասխան

Սովորողի գնահատումը արձանագրվում է զարգացման թերթիկում/ աճի բնութագիր/, որը նույնպես բաղկացած է չորս ուսումնական շրջաններից։ Աճի բնութագրում արձանագրվում են սովորողի գիտելիքները, հմտությունները, կարողությունները, սոցիալականացումը, սեփական կարծիքը արտահայտելու, մասնակցությունը կրթահամալիրային նախագծերին, ստուգատեսներին, ֆլեշմոբերին։ Փաստաթուղթը լրացնում են դասվարը, դասարանում աշխատող առարկայական ուսուցիչները։ Աճի բնութագիրը տեղադրվում է դպրոցի էլ․ հարթակում՝ Onedrive-ում,  և էլ․ հասցեով այն անհատապես ուղարկվում է յուրաքանչյուր ծնողի։

ի՞նչ կընդգրկեք «դիրքորոշում» և «արժեքային» բաղադրիչներում։

Իմ կարծիքը

Ընկալի և վերլուծի տարբեր բնույթի տեքստեր:

Անկաշկանդ խոսի իրեն հետաքրքրող թեմաների շուրջ:

Կիրառի ստացած գիտելիքը առօրյա կյանքում:

Լինի բարի, աշխատասեր, պատասխանատու

Գիտակցի, որ օտար լեզվի իմացությունը արժեք է իրենից ներկայացնում

Չորրորդ պարապմունք 2ժամ

«39. Քանակական (միավորային) գնահատման համար կիրառվում է 10 միավորային սանդղակ: 10 միավորային սանդղակում որևէ թիվ չի հանդիսանում անբավարար գնահատական, և յուրաքանչյուր նիշ նկարագրում է աշակերտի հաջողության որևէ մակարդակ: Քանակական գնահատումը ցույց է տալիս աշակերտի ուսումնական հաջողությունները, սկսվում 1 միավորից և չունի անբավարար սանդղակ։» Հանրակրթության պետական չաթորոշիչ, բաժին IX։

Ո՞րն է նորությունը, փորձեք մեկնաբանել։

Նորությունն այն է, որ այսուհետ անբավարար միավորներ չկան: Նույնիսկ 1-ը բացասական միավոր չէ: Իսկ նախկինում 1-3-միավորները դիտարկվում էին անբավարար միավորներ:

«44. 1-4-րդ դասարաններում և 5-րդ դասարանի առաջին կիսամյակում միավորային գնահատում չի իրականացվում: Ընթացիկ գնահատումը կատարվում է բնութագրման միջոցով, իսկ, որպես տարեկան ամփոփիչ գնահատական, կազմվում է յուրաքանչյուր սովորողի ուսումնական առաջադիմության բնութագիրը՝ համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի»: Հանրակրթության պետական չափորոշիչ, բաժին IX։

Համարեք, որ ընդգրկված եք 4-րդ դասարանցու ուսումնական առաջադիմության բնութագիրը ստեղծող խմբում։ Ի՞նչ կընդգրկեիք այդ բնութագրում։

Իմ կարծիքը

Այդ բնութագրում կընդգրկեի սովորողի բանավոր, գրավոր խոսքի գնահատումը,նախագծային աշխատանքները, ճամփորդության ամփոփումներրը, մասնակցությունը առարկայական ֆլեշմոբերին, ինքնակրթությունը:  

Հինգերորդ պարապմունք 2 ժամ

Ուսումնական նախագծի կառուցվածքը, բաղադրիչները, կարող եք օգտվել համացանցից, գրականությունից։

Պատասխան

ՈՒսումնական նախագիծը բաղկացած է հետևյալ բաղադրիչներից.

  1. Անվանում (վերնագիր)`
  2. Խումբ, դասարան, մասնակիցներ
  3. Իրականացման տևողություն
  4. Նպատակ
  5. Խնդիրներ
  6. Ակնկալիքներ, արդյունքներ
  7. Իրականացման վայրեր
  8. Անհրաժեշտ գործիքներ
  9. Կիրառվող մեթոդներ
  10. Նախագծի ընդհանուր նկարագրությունը
  11. Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ
  12. Նախագծի ընթացքում նախատեսվող ուսումնական ճամփորդություն(ներ)ը, համագործակցությունները, կրթական փոխանակումները
  13. Նախագծի ամփոփում՝ արդյունքներ, գնահատում (լրացվում է նախագծի ավարտից հետո)
  14. Նախագծի արդյունքների հրապարակում, տարածում:

Ուսումնական նախագծի իրականացման վերջում ի՞նչը և ինչպե՞ս կարելի է գնահատել։

Պատասխան

ՈՒսումնական նախագծի վերջում 4-5-րդ դասարաններում 10 միավորային սանդղակով գնահատում եմ նախագծի վերջնական արդյունքը,գնահատում եմ սովորողի ընդգրկվածությունը, ակտիվությունը նախագծին, կատարված աշխատանքը, ամփոփման տեսակը՝ տեսանյութ, ռադիոնյութ, պատում: Կրտսեր դասարաններում նախագծերի իրականացման համար սովորողները միավորներ չեն ստանում, բայց իր աշխատանքը գնահատվում է «Молодец», «Умничка», «У тебя получилось», «Очень хорошо» խոսքերի և արտահայտությունների միջոցով:

Վեցերորդ պարապմունք 2ժամ

Սովորողի ուսումնական բլոգը որպես սովորողի ուսումնական գործունեության արդյունքների գնահատման գործիք, ուսումնական բլոգին ներկայացվող պահանջներ, ծանոթացում ներկայացում։ Համապատասխանությունը գնահատման ձևակերպած սկզբունքներին։

Սովորողի ուսումնական բլոգը պետք է պարունակի տեղեկություններ (անուն-ազգանուն, նշված լինեն ուսումնական  հաստատությունը, դասարանը)

Բլոգի արտաքին հղումներ

  • կրթահամալիրի կայքը
  • հղում կրթական ծրագրի ենթակայքին
  • հղում դասավանդողների բլոգներին
  • հղում դասընկերների բլոգներին

Բլոգավարություն

  • ունի արխիվ
  • նյութերի հրապարակման օր ամիս, թիվ

Բլոգի բովանդակությունը

  1. Սովորողի անհատական ուսումնական պլան (այստեղից հղում դասացուցակին, ժամատախտակին) գործունեության փաթեթ
  2. Առարկայական բաժիններ
    առաջադրանքներ
    ստուգատեսներ
    ֆլեշմոբներ
  3. Ընտրությամբ գործունեությունը
  4. Լրացուցիչ կրթությունը
  5. «Իմ գրադարանը»՝ օգտագործվող դասագրքեր, ուսումնական նյութեր
  6. Ուսումնական նախագծեր
    դպրոցական, դասարանային, այլ խմբով նախագծեր
    ընտանեկան նախագծեր
    հեռավար, առցանց ուսուցման նախագծեր
    ուսումնական ճամփորդություններ
    ինքնակրթություն
  7. Այլ (առօրյա, նախասիրություններ)

Վերապատրաստողը համարվում է բաժինը յուրացրած և ստանում է 1 կրեդիտ, եթե իր բլոգում ունի առաջադրանքների (շեղատառերով գրված) 70 տոկոսից ավելին։