Դիրքորոշում և արժեք

Հանդիպման վայրը՝ ՏՏ լաբորատորիա, պարապմունքի տևողությունը՝ 2 ժամ, հանդիպման ժամը՝ 15։00-17։00 Հանդիպումները կազմակերպվում են ըստ դասավանդողների ներկայացրած անհատական պլանի

Հանրակրթական հիմնական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության՝ հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչ վերապատրաստման կարգ

Ժողովրդավարական մշակույթի կարողունակությունների «դիրքորոշում» և «արժեք» բաղադրիչները։

Արժեքներ՝ ժողովրդավարություն, օրենքի և իրավունքի գերակայություն, արդարությունը

Առաջին պարապմունք

Կարդացեք «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթի 1-7-րդ գլուխները:

Երկրորդ պարապմունք՝ տեքստային մշակում։

Օգտվելով «Կարողունակությունների կողմնորոշիչ շրջանակ ժողովրդական մշակույթի համար» փաստաթղթից՝ շարադրեք՝ ինչպե՞ս եք հասկանում ներքոնշյալ արտահայտությունները և գրե´ք Ձեր հիմնավորված վերաբերմունքը դրանց մասին:

  1. քաղաքացիական դիրքորոշում

Քաղաքացիական դիրքորոշումը մոտեցում է համայնքի կամ սոցիալական
խմբի նկատմամբ։ Յուրաքանչյուր անհատ կարող է պատկանելկ բազմաթիվ խմբերի, և քաղաքացիական դիրքորոշման վերաբերմունքը հնարավոր է դրսևորվի ցանկացած թվով այդպիսի խմբերի նկատմամբ։

Քաղաքացիական դիրքորոշումը ներառում է՝

  1. համայնքին պատկանելու և համայնքի հետ նույնականացվելու զգացում.
  2. համայնքի մյուս անդամների ուշադրություն,
  3. hամայնքի այլ անձանց հետ համերաշխության զգացում,
  4. համայնքի հարցերի և խնդիրների նկատմամբ հետաքրքրվածություն
    և ուշադրություն.
  5. քաղաքացիական պարտքի զգացում, համայնքային կյանքին ակտիվորեն
    աջակցելու պատրաստակամություն, համայնքի հարցերին, խնդիրներին
    և ընդհանուր բարիքին վերաբերող որոշումների կայացմանը
    մասնակցելու պատրաստակամություն, համայնքի մյուս անդամների
    հետ երկխոսելու պատրաստակամություն՝ անկախ նրանց մշակութային
    պատկանելությունից.
  6. ուժերի ներածին չափով հանձն առնել համայնքի ներսում յուր
    զբաղեցրած պաշտոններին կամ դերերին կցված գործառույթների,
    պարտականությունների կամ պարտավորությունների կատարում.
  7. համայնքի ներսում այլ անձանց նկատմամբ հաշվետվողականության
    և սեփական որոշումների և գործողությունների համար
    պատասխանատվություն կրելու զգացում։

2.ժողովրդավարական տարբեր հարցերի մասին հստակ դիրքորոշում

Յուրաքանչյուր ոք անկախ սեռից, մաշկի գույնից, դավանանքից , քաղաքական դիրքորոշումից ունի ազատ ապրելու, կարծիք հայտնելու, ընտրելու իրավունք: Ոչ ոք իրավունք չունի սահմանափակել այլոց իրավունքներն ու շահերը, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով:

3.Ժողովրդավարական մշակույթ,

Ամեն մի երկիր տարբերվում է մյուս երկրներից իր մշակույթով, ավանդույթներով, ծեսերով, ապրելակերպով: Արվեստի տարբեր ճյուղերում արտացոլվում է տվյալ երկրի մշակութային անցյալը և ներկան: Յուրաքնաչյուր երեխա իրավունք ունի հաղորդակցվելու իր ազգային մշակույթին, համաշխարհային մշակութային -առանգությանը:Մշակույթի փոխանցման մեջ կարևոր դեր է ունենում դպրոցը:

4.ժողովրդավարություն

Իր էությամբ ժողովրդավարությունը մարտահրավեր է: Այս դեպքում մարդը պետք է պատրաստ լինի ընդունելու ցանկացած անհամաձայնություն`
բանակցության, փոխզիջման ճանապարհով համաձայնության գալու համար:
Ժողովրդավարությունը, ըստ ընդունված մեկնաբանության,
ժողովրդի կողմից կամ ժողովրդի անունից կառավարման ձև է։ժողովրդավարությունը չի կարող գոյություն ունենալ առանց
ժողովրդավարական ինստիտուտների և օրենքների: Դպրոցում աշխատելիս սովորողների և աշխատողների հետ հարաբերություններում պետք է հետևել ժողովրդավարական կարգին:

5.մարդկային արժանապատվություն և մարդու իրավունքներ,

Ոչ ոք իրավունք չունի մարդուն ենթարկելու հոգեբնական և ֆիզիկական բռնության:ՀՀ-ում արգելվում է մարմնական պատիժները:

6.մշակութային բազմազանություն,

Մշակութային բազմազանություն ունեցող հասարակարգերում միջմշակութային
երկխոսությունը վճռորոշ է բոլոր քաղաքացիների՝ հանրային քննարկմանն
ու որոշումների կայացմանը մասնակցելու հավասար հնարավորություններ
ապահովելու գործում։ Մշակութային բազմազանություն ունեցող
հասարակություններում ծաղկող ժողովրդավարությունը պահանջում
է մեծամասնության տեսակետներին արձագանքող կառավարություն
և ինստիտուտներ, որոնք միաժամանակ կճանաչեն և կպաշտպանեն
փոքրամասնությունների իրավունքները, ժողովրդավարության մշակույթը,
միջմշակութային երկխոսությունը։

7.իրավունքի գերակայություն

Բոլոր քաղաքացիները հասարակության ներսում պետք է ակտիվորեն մասնակցեն ժողովրդավարական գործընթացներին: Թեև րոշումները պետք է կայացվեն մեծամասնության կողմից, սակայն նաև պետք է ապահովել արդարացի և հավասար վերաբերմունք բոլոր տեսակի փոքրամասնությունների նկատմամբ, սոցիալական արդարությունը, անկողմնակալությունը և հավասարությունը պետք է աշխատի հասարակության բոլոր մակարդակներում,

8.օրենքի գերակայություն, արդարադատություն,հավասարություն, արդարություն

Օրենքի առջև հավասար են բոլորը, անկախ զբաղեցրած պաշտոնից, հասարարական դիրքից, սեռից, ազգային պատկանելությունից; ՀՀ-ում արդարատությունն իրականացնում են դատարանների՝ ՀՀ Սահմանադրության և օրենսդրության համապատասխան: Բոլոր քաղաքացիները պարտադիր պետք է հնարավորություն ունենան հավասար կերպով մասնակցելու հասարակությունը կարգավորող օրենքների սահմանման և ստեղծման ընթացակարգերին: Բոլոր քաղաքացիները հասարակության ներսում պետք է ակտիվորեն մասնակցեն ժողովրդավարական գործընթացներին, թեև որոշումները պետք է կայացվեն
մեծամասնության կողմից, սակայն նաև պետք է ապահովել արդարացի և
հավասար վերաբերմունք բոլոր տեսակի փոքրամասնությունների նկատմամբ,
սոցիալական արդարությունը, անկողմնակալությունը և հավասարությունը
պետք է աշխատի հասարակության բոլոր մակարդակներում, իսկ իրավունքի
գերակայությունը պետք է գերիշխի այնպես, որ հասարակության յուրաքանչյուր անդամ արժանանա ազնիվ, արդար, անկողմնակալ և հավասար
վերաբերմունքի՝ բոլորի կողմից ընդունված օրենքներին համապատասխան։

Հանդիպումների արդյունքում՝

Վերապատրաստվող մասնագետը ծանոթանում է ներկայացված փաստաթղթերին, իր բլոգի վերապատրաստման բաժնում ունենում մեկ ամբողջական տեքստ, որում ներառված կլինեն վերը նշված կետերը, կներկայացվի իր կարծիքը նշված կետերի շուրջ։

Երրորդ հանդիպում

Դո´ւրս բերեք Հանրակրթական չափորոշչում ձևակերպված արժեհամակարգը: Առանձնացր՛ք հանրակրթության պետական չափորոշչով սահմանված սովորողների դիրքորոշման և արժեքային համակարգի ձևավորմանն ուղղված վերջնարդյունքները:

  • ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակություն. սովորողներն ընդունակ են ինքնակազմակերպման միջոցով ձգտել ինքնաճանաչման: Նրանք ձևավորում են վստահություն սեփական ուժերի և կյանքի հանդեպ, հաջողությամբ կառավարում են սեփական ժամանակը, գիտելիքներն ու հմտությունները, կարողանում են դրսևորել առողջ և անվտանգ կենսակերպ, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշում:
    Սովորողները դրսևորում են հարգանք, ազնվություն և պատասխանատվություն ինչպես սեփական անձի, այնպես
    էլ այլոց հանդեպ՝ անկախ տարիքից, սեռից, ազգությունից, բարեկեցության աստիճանից, արտաքին տեսքից, ընդունակություններից, մասնագիտությունից, համոզմունքներից և այլ առանձնահատկություններից: Նրանք սոցիալական հարաբերություններում գործում են կառուցողական և համերաշխ, դրսևորում են ընկերակցելու
    ունակություն և կոնֆլիկտների խաղաղ և համագործակցային կարգավորման հմտություններ։
  • Տարբեր մշակույթների,  կրոնների, աշխարհայացքների և կյանքի կազմակերպման անհատական պատկերացումների հետ առնչվելու արդյունքում սովորողներն ընդունակ են ճանաչել դրանց տարբերությունները.
  • ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն. սովորողները նպաստում են ժողովրդավարության, ազատության, սոցիալական արդարության և իրավական պետության գաղափարի վրա հենվող հասարակության զարգացմանը։ Նրանք ճանաչողության միջոցով ձևավորում են սեր հայրենիքի նկատմամբ, գիտակցում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից բխող ազգային, պետական, հասարակական շահերն ու առաջնահերթությունները տարածաշրջանային և համաշխարհային մակարդակներում:
  • Սովորողներն արժևորում են մարդու կյանքն ու արժանապատվությունը, կարևորում են սեփական քաղաքացիական պարտքը, քաղաքացիական մասնակցության մշակույթը՝ որպես ժողովրդավարության կենսունակության հիմք: Նրանք ճանաչում են հասարակության կյանքի մշակութային, պետաիրավական և տնտեսական ոլորտներն ու համակողմանի վերլուծում դրանք, ցուցաբերում են նախաձեռնողականություն, ինքնուրույն որոշումներ կայացնելու, դրանք իրագործելու ունակություն և հետևանքների համար պատասխանատու լինելու պատրաստակամություն:

Իմ կարծիքը

Կարդալով  Հանրակրթական չափորոշչում ձևակերպված արժեհամակարգը և առանձնացնելով հանրակրթության պետական չափորոշչով սահմանված սովորողների դիրքորոշման և արժեքային համակարգի ձևավորմանն ուղղված վերջնարդյունքները, կարծում եմ, որ յուրաքանչյու մանկավարժ, անկախ դասավանդման առարկայից պետք է սովորողների մեջ սերմանի ինքնաճանաչողական, ինքնակրթվելու կարողությունները, ձևավորի վստահություն սեփական ուժերի և կյանքի հանդեպ, սովորեցնի սովորողներին դրսևորել հարգանք, ազնվություն և պատասխանատվություն ինչպես սեփական անձի, այնպես էլ այլոց հանդեպ: Որպես օտար լեզվի մասնագետ «Դիրքորոշում և արժեք» թեմայից կարող եմ առանձնացնել տարբեր մշակույթների,  կրոնների, աշխարհայացքների և կյանքի կազմակերպման անհատական պատկերացումները: Դասի ընթացքում կարող ենք համեմատել տարբեր երկրների մշակույթների, կրոնների տարբերությունները, կատարել տարբեր թարգմանություններ, անգամ կազմակերպել հետաքրքիր դասեր այն սովորողների հետ, ովքեր ապրում են Չինաստանում, Ռուսատանում, ԱՄՆ, բայց զուգահեռ հեռավար սովորում մեր կրթահամալիրում: ՈՒնեցել եմ սովորող, ով երկար տարիներ ապրել է Չինաստանում, սովորոել հեռավար, և երրորդ դասարանում վերադարձել էր Հայաստան: Չինաստանի սովորողը՝ Ալեն Վարդանյանը, պատմեց Չինաստանի մշակույթի, կրթության կազմակերպման, տեսարժան վայրերի և այլ հետաքրքիր փաստերի մասին: Նույն հաջողությամբ կարելի է կազմակերպել նաև օնլայն հանդիպումներ:

Չորրորդ հանդիպում

Կարդացե՛ք հետևյալ մշակումները՝

Դո´ւրս բերեք Հանրակրթական չափորոշչում ձևակերպված արժեհամակարգը:Կարդացե´ք և քննարկե´ք նշված հոդվածները: Բերե´ք նաև օրինակներ Ձեր մանկավարժական գործունեությունից՝ ելնելով «Դիրքորոշում և արժեք» թեմայով
Ապրումակցային մանկավարժություն – Մարիետ Սիմոնյան
Քաղաքակրթությունների բախո՞ւմ – Սամյուել Հանգթինգթոն
Ժողովրդավարության և ընկերավարության գաղափարների ընկալումը դարերի երկայնքով – Արտակ Զարգարյան 
Սովորողների դիրքորոշմանը և արժեքներին ուղղված արդյունավետ մեթոդներ՝
Սկսել է պետք հայացքի-դիրքի փոփոխությունից – Աշոտ Բլեյան

Կրթական համակարգերի ժողովրդավարացում- Յուր Գանջաալյան

Միասի՞ն աշխատելու ժամանակը-Աշոտ Բլեյան

Մարիետ Սիմոնյանի «Ապրումակցային մանկավարժություն» հոդվածը ոչ միայն կարդացել, այլ թարգմանել ռուսերեն:Հոդվածը նվիրված է սովորական, պարզ, մարդկային ուսուցիչ-սովորող հարաբերություններին, որի մեջ մտնում է ապրումակցումը: Տիկին Մարիետը կիսվում է իր փորձով և անում ճիշը հարցադրում.  ինչո՞ւ են այսօր այդքան քիչ լավ մանկավարժները, երբ մանկավարժի վկայական ունեցողների շարքերն անընդհատ ավելանում են:

-Կարևոր է կրթությունից դուրս նետել ձևականությունները՝ ձևականությունը մոտեցումների, հարաբերությունների, քարացած սովորույթների, ոչ մի բան չտվող կարգերի ու պարտադիր պահանջների, -գրում է տիկին Մարիետը իր հոդվածում:

Միանշանակ համաձայն եմ նաև այն մտքի հետ,որ մանկավարժը իր դասավանդած գործունեության լավ մասնագետը պիտի լինի, բայց լավ մանկավարժ լինելու դա բավարար չէ: Սովորողին պետք է սիրել, փորձել հասկանալ, մտերմանալ, ընդունել, որպես ընտանիքի անդամ, և պարզապես խոսել, հասկանալ և համագործակցել սովորողի հետ:

Հետաքրքիր էր նաև Արտակ Զարգարյանի «Ժողովրդավարության և ընկերավարության գաղափարների ընկալումը դարերի երկայնքով» հոդվածը», որը հիմանակում ուղղված է այսօրվա բարդ և հարափոփոխ աշխարհում ապրող մարդուն: Արտակ Զարգարյանը հոդվածում խոսում է Պլատոնի առաջարկած կառավարման չորս ձևերի մասին ` թիմոկրատիա, օլիգարխիա, դեմոկրատիա և բռնապետություն, և մանրամասն ներկայացնում ամեն իշխանության ձևաչափը:Հետաքրքիր էր կարդալ և համեմատել Հայաստանում 30 տարի տիրող տարբեր իշխանությունների հետ: Ներկա փուլում բազմաթիվ երկրներ, այդ թվում հետխորհրդային տարածքի վրա ձևավորված նորանկախ պետությունները, ընկերավարությունը և ժողովրդավարությունը դիտում են որպես իրենց զարգացման միակ ու անվիճարկելի ճանապարհ:  

Այսօր առավել քան անհրաժեշտ է իրականացնել լուրջ համակարգային բարեփոխումներ, որոնք պարարտ հող կնխապատրաստեն հետխորհրդային պետությունների` ժողովրդավարության ու ընկերավարության ճանապարհով զարգանալու և պետական համակարգ կառուցելու համար, — նշում է հեղինակը իր հոդվածում:

Հինգերորդ հանդիպում

Իմ կարծիքը պերապատրաստման մասին

Մարգարիտ Սարգսյանի վարած «Դիրքորոշում և արժեք» առարկայի վերապատրաստումն իրականացավ բավականին հետաքրքիր։ Այս դասընթացը հնարավորություն ընձեռեց ծանոթանալու Հանրակրթական չափորոշչում ձևակերպված արժեհամակարգին, ընթերցելու «Դպիր» մանկավարժական հոդվածների համալիրը՝ նոր բան սովորելով մենթոր-ուսուցիչներից։ Դասերը հագեցած էին, առաջադրանքները ծավալուն, բայց բավականին մատչելի և հասկանալի։ Յուրաքանչյուր առաջադրանքի կատարումը նպատակային էր։