Համըդհանուր ներառում

Բաղադրիչները՝

 Համընդհանուր ներառում — 10 ժամ, 1 կրեդիտ

Վերապատրաստող՝ Լուսինե Ալեքսանյան

Բովանդակությունը՝

Թեմա 1. Ներառական կրթության փաստահենք ընկալում: Ներառական կրթության իրավական կարգավորումներ:

  • Ներառական կրթությունը կրթահամալիրում ․ նկարագրությունը, առանձնահատկությունները, կազմակերպումը
  • Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգ

Ուսումնասիրության նյութեր

Աշխատանքը
Ծանոթանալ կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգին, գրել նկատառումներ
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիքով սովորողի ուսուցման կազմակերպման կարգ
Իմ կարծիքը
Պետք է ընդունել, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողը այնպիսի սովորող է, ինչպիսին դասարանի մյուս սովորողներն են, և Սահմանադրությամբ իրավունք ունի կրթություն ստանալու, կրթական հաստատությունն էլ պետք է հնարավորինս ամեն ինչ անի լիարժեք պայմաններ և միջավայր ստեղծելու համար: Կարգը ամբողջական է, հատուկ կարիք ունեցող սովորողների կրթության կազմակերպմանը վերաբերող բոլոր կարևոր կետերը այստեղ նշված են:
Կրթահամալիրում ուսուցման ներառականության համար ստեղծվում-զարգանում է համապատասխան բաց, ներառող, զարգացնող ֆիզիկական միջավայր։ Ամեն դասարանում կարող է սովորել մեկ կամ երկու հատուկ կաիրքով սովորող:
Դասարանում հատուկ կարիքով սովորողին մասնագիտական աջակցություն կարող են ցույց տալ համապատասխան մասնագիտական կրթություն՝ հոգեբանի, հատուկ մանկավարժի, սոցիալական աշխատողի որակավորում ունեցող դասվարը, դասավանդողները, կազմակերպիչը կամ ծրագրի մասնագետը: Սովորողի անհատական պլանում որպես հանրակրթական ծառայություն կարող են ներառվել թերապևտիկ պարապմունքներ ուսումնական ագարակում, լողավազանում, բրուտանոցում, ջերմոցում՝ շաբաթական մեկ անգամ։ Հավելյալ պարապմունքի անհրաժեշտության դեպքում այն կազմակերպվում է որպես լրացուցիչ ուսուցում։ Նշեմ նաև, որ
եթե ծնողը գիտակցաբար ընդունում է իր երեխայի կարիքը, դառնում է քեզ համար գործընկեր և փորձում օգնել ուսումնական գործընթացում, եթե հակառակն է՝ ստեղծում է դժվարություններ՝ ներկայացնելով այնպիսի պահանջներ, որոնք դժվար իրագործելի են։ Հետևաբար, ուսուցիչները, ծնողները և այլ շահագրգիռ մարդիկ միայն միասին աշխատելով կարող են ապահովել արդյունավետ միջոցներ՝ ներառական միջավայրում որակյալ կրթություն ապահովելու համար:

2.Կարդալ նշված հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել։ «Ներառական կրթության բարելավումը կրթահամալիրում» Աննա Գանջալյան
Իմ կարծիքը
Կարդացի Աննա Գանջալյանի հոդվածը, որտեղ ընկեր Աննան առաջարկում է հատուկ կաիրք ունեցող սովորողների համար կազմել հատուկ դասացուցակ, որտեղ ներառված լինեն սովորողի համար հետաքրքիր գործունեություն. լող, հեծանվարություն, կավագործություն և այլն:Ինչպես նաև առաջարկում է յուրաքանչյուր սովորողի համար կազմել ուսումնական առարկաների անհատական ծրագիր՝ հաշվի առնելով յուրաքանչյուր սովորողի անհատական կարողությունները: Համաձան եմ ընկեր Աննայի հետ, քանի որ հատուկ կարիք ունեցող շատ սովորողներ հաճախ հոգնում են 45 րոպե դասին նստելուց: Ես, կառաջարկեի այդ դեպքում առաջին 20 րոպեն նստեին դասին, իսկ մյուս մասը անցկացնեիրն, օրրինակ բակում, ծաղիկ ջրեին, նկարեին և այլն:

Թեմա 2. Սովորողների կրթական կարիքները, բազմազանության տեսակները, հաճախ հանդիպող կրթական կարիքների առանձնահատկությունները:

Ուսումնասիրության նյութեր

Ներառական կրթությունը գործնականում (ուսումնամեթոդական ձեռնարկ): Հեղինակ՝ Սյուզաննա Պետրոսյան

Թեմային առնչվող նյութեր (նյութեր, տեսանյութեր, գործնական խորհուրդներ)Երեխաների կրթական կարիքների բազմազանությունը: Սովորողների կրթական կարիքների բացահայտում և գնահատում:

Թեմա 3. Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություններ՝ դպրոցական, տարածքային և հանրապետական մակարդակներ

Ծանոթանալ Կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգին, ըստ առաջնայնության դուրս բերել հինգ դրույթներ և հիմանվորել կարևորությունը: Անել կարգին ուղղված առաջարկներ:

Առաջադրանքի կատարում

1. Նախադպրոցական մակարդակում ծառայությունները տրամադրվում են այն երեխաներին, ովքեր տվյալ մակարդակում սահմանված կարգով գնահատվել են և հաստատվել է, որ ունեն մանկավարժահոգեբանական աջակցության կարիք:
2․Տվյալ մակարդակում ծառայությունները տրամադրվում են Նախադպրոցական ուսումնական հաստատության (այսուհետ` ՆՈՒՀ) մանկավարժների և ՄՀ ծառայության կողմից՝ մանկավարժահոգեբանական աջակցության ծառայության խմբի միջոցով (այսուհետ` ՄՀ աջակցության խումբ): Եթե հաստատությունում չկան անհրաժեշտ մասնագետները, ապա նրանք հրավիրվում են տվյալ հաստատությունը սպասարկող Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնից (այսուհետ` ՏՄԱԿ): Տվյալ մակարդակում ծառայությունները տրամադրվում են Նախադպրոցական մակարդակի գնահատման արդյունքների հիման վրա` Կանխարգելիչ միջամտությունների պլանով:
3. Կանխարգելիչ միջամտությունների պլանը մշակվում և իրականացվում է նախադպրոցական ուսումնական հաստատության մանկավարժների կողմից մեկ կիսամյակի համար։ Անհրաժեշտության դեպքում Կանխարգելիչ միջամտությունների պլանի մշակմանն ու իրականացմանը մասնակցում է նաև տվյալ հաստատության կամ ՏՄԱԿ-ի ՄՀ աջակցության խումբը։
4․ Ծառայությունների տրամադրման արդյունավետության և որակի ապահովման համար պատասխանատվությունը կրում է հաստատությունը` ի դեմս նախադպրոցական ուսումնական հաստատության կամ ՏՄԱԿ-ի ՄՀ աջակցության խմբի:
5. Նախադպրոցական մակարդակում մանկավարժները և ՄՀ աջակցության խումբը սերտ համագործակցելով երեխայի ծնողների հետ՝ իրականացնում են Կանխարգելիչ միջամտությունների պլանով նախատեսված գործողությունները և փորձում երեխային աջակցել, որպեսզի նախադպրոցական կրթական (հիմնական) ծրագրերը յուրացնի հասակակիցների հետ զուգընթաց:

Լրացրել եմ Հարավային -դպրոց պարտեզի 1.1 դասարանաի սովորող՝ Հրաչյա Պարույրի Ներիսիսյանի գնահատման արդյունքների գրանցման թերթիկը

3. դպրոցական մակարդակի գնահատման արդյունքների գրանցման թերթիկ Հրաչյա Ներսիսյան

Թեմա 4. Ներառող դասավանդում. Ռազմավարություններ, մեթոդներ, մոտեցումներ

Սովորողների ուսումնառություն ոճերը և ռազմավարությունները:
Ուսումնառության հանընդհանուր ձևավորում (ՈւՀՁ), ներառող դասավանդում:

Ուսումնասիրության նյութեր

Ներառական կրթության ռազմավարություններ (դասագիրք)

Ուսումնառության հանընդհանուր ձևավորում (ՈւՀՁ), տեսանյութեր, Մանուկ Խաչատրյան

Ուսուցման համընդհանուր ձևավորում, տեսանյութ,  Արմինե Ավագյան, Վերգինե Եսայան

Համատեղ դասավանդման մոդելներ

Ուսումնասիրության նյութեր

Ներառական կրթության ռազմավարություններ (դասագիրք)

Ուսումնառության համընդհանուր ձևավորում (ՈւՀՁ), տեսանյութեր, Մանուկ Խաչատրյան

Ուսուցման համընդհանուր ձևավորում, տեսանյութ,  Արմինե Ավագյան, Վերգինե Եսայան

Համատեղ դասավանդման մոդելներ

Ծանոթանալ ներառող դասավանդման հիմանկան սկզբունքներին, այդ թվում համատեղ դասավանդման մոդելներին, ուսումնառության համընդհանուր ձևավորմանը, սովորողների ռազմավարություններ, ուսումնկան ոճերին մեթոդներին, մոտեցումներին: Կազմակերպել քննարկում:

Համատեղ դասավանդման մոդելների մասին գրել հինգական նկատառումներ՝ առավելությունները և թերությունները: 

Համատեղ դասավանդման մոդելները լայն տարածում ունեն կրթահամալիրում։ Աջակցող դասավանդման մոդելը շատ արդյունավետ է։

Զուգահեռ դասավանդումն ինձ դուր է գալիս. այն հնարավորություն է տալիս թույլ, ուժեղ կարողություններով սովորողներին զուգահեռ աշխատել և հասնել  պահանջված արդյունքին։

Թիմային մոդելը նույնպես կիրառվում է կրթահամալիրում. այն ապահովում է միջառարկայական կապը, համընդհանուր գիտելիքների տրամադրումը։

Այլընտրանքային մոդելն ապահովում է ինքնատիպ, յուրատեսակ մոտեցում. սովորողին կարելի է դիտարկել տարբեր կողմերից, գտնել մոտենալու այլընսրանքային ճանապարհ։

Ուսուցման կենտրոնների տեղափոխման մոդելը շատ հետաքրքիր է. առանձին խմբերով աշխատում են դասարանում. խմբերն ուսումնասիրում են տարբեր աշխատանքներ, և սովորողները շրջում են խմբերով, կատարում այդ խմբին տրված առաջադրանքները՝ «ես եմ անում», «դու ես անում» և «մենք ենք անում» սկզբունքով։ Սա հնարավորություն է տալիս սովորողին ընդհանուրից գնալ մասնավորին՝ խմբային աշխատանքից ինքնուրույն աշխատելուն անցնելով։

Առաջադրանք

Ուսումնասիրել հետևյալ երկու հոդվածները, գրախոսել դրանիցից մեկը:

Ինչպես են տեխնիկական միջոցները փոխում հատուկ կարիքով սովորողների համար կրթությունը, Աննա Օհանյան
«Միասին» նախագիծը՝ որպես համագործակցության արդյունավետ ձև, Արևիկ Բաբայան

Առաջադրանքի կատարում. հոդվածի ընթերցում և գրախոսություն.

Համատեղ դասավանդման մեթոդներ․ իմ դիտարկումները

Դասավանդման մեջ տարբեր մեթոդների կիրառությունը խիստ կարևոր և օգտակար է դասի հետաքրքիր ու արդյունավետ պլանավորման տեսանկյունից։ Արդյունավետ մեթոդներից մեկը համարում եմ համատեղ նախագծերը՝ իրականացվող դասվարի, կրթահամալիրի և այլ դպրոցի դասավանդողի հետ: Կարծում եմ այս ձևը թույլ է տալիս ոչ միայն սովորացնելու, այլ նաև սովորելու : Նման նախագծերը թույլ են տալիիս սովորողների անհատական կարիքների և նախասիրությունների բացահայտմանը:

Արևիկ Բաբայանը իր հոդվածում ներկայացրել է Խմբից խումբ, դասարանից դասարան, դպրոցից դպրոց շրջելով՝ մանկավարժական աջակցության ուսումնական կենտրոնի հոգեբանին հանդիպող երեխաների հոգեկան կամ սոցիալական զարգացման զանազան խնդիրները ՝ սկսած հարմարումից, մինչև ներխմբային կոնֆլիկտներ, ագրեսիա, տարիքային առանձնահատկություններ, հուզականություն: ԵՎ շատ դիպուկ է կոչել նախագիծը ,,Միասին՛՛, քանի որ  խմբի, դասարանի անդամները միասին համագործակցելով, մեկ ամբողջություն դառնալով՝ կարող են լուծել ցանկացած խնդիր՝ անհատական, թե խմբային:

ՈՒզում եմ առանձնացնել հետևյալ խոսքերը.

այսպիսով, «Միասին»-ը կարող է՝

  • դասավանդողների համար դառնալ շատ լավ «օգնական»,
  • ուսումնառության համար ստեղծել խաղաղ, ներդաշնակ մթնոլորտ,
  • սովորողներին տալ ինքնաբացահայտման, ինքնադրսևորման «բանալի»,
  • իսկ խմբին-դասարանին, իհարկե, համակել մեկ ամբողջության, միասնականության զգացումով։

Թեմա 5. Կրթական ծրագրերի հարմարեցումներ, տարբերակված ուսուցում, անհատական ուսուցման պլանավորում

Կրթական ծրագրերի հարմարեցումները, առանձնահատկությունները «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում

Անհատական ուսուցման պլան (ԱՈւՊ կրթահամալիրում կիրառվող օրինակ)՝ ուսուցման պլանավորում՝ օրինակելի ձև և կրթահամալիրային առանձնահատկություններ

Իմ կարծիքը

Ամեն տարվա սկզբին և վերջում, մենք լրացնում ենք հատուկ ֆայլ՝ ներառական կրթություն ունեցող սովորողների համար, որտեղ ամեն ուսուցիչ իր առարկայի համար գրում է նպատակներ և վերջնական արդյունք, որին պետք է հասնենք տարվա վերջում: Քանի որ սովորողների ընդունակությունները տարբեր են, ապա դրված առաջադրանքները, նպատակները, խնդիրները նույնպես տարբեր են ՝կախված սովորողի կարողություններից: Փորձը ցույց է տվել, որ կարիքով սովորողներից շատերը լավ տիրապետում են օտար լեզվին, քանի որ շատ են նայում օտար լեզվով ուսուցողական ֆիլմեր, մուլտֆիլմներ, խաղեր. նման սովորողների հետ այդպիսի առաջադրանքները շատ արդյունավետ են և իրենց համար հետաքրքիր: Կարծում եմ սխալ է ֆայլը լրացնել հենց տարվա սկզբին, քանի որ նոր սվորողներին առանց լավ ճանաչելու պետք է նպատակներ դնենք և իրականացնենք: Կարծում եմ տվյալ աշխատանքը ճիշտ կլինի կատարել մեկ-երկու ամիս սովորողի հետ աշխատելուց, նրա ուժեղ, թույլ կողմերին, նախասիրություններին ծանոթանալուց հետո:

Երկրորդը, կարծում եմ, որ նույն նախադասությունները, նույն պահանջները ձևակերպված են տարբեր ձևեով մի քանի անգամ.օրինակ, ինչ է կարողանում, ինչ չի կարողանում, սովորողի թույլ կողմերը, սովորողի ուժեղ կողմերը: Սովորողի համար անհատական ուսուցման պլան կազմելիս կարծում եմ՝ նամանավանդ նոր փոխադրվաած սովորողների կարողությունների և գիտելիքի մասին խորհրդակցել իրենց դասվարների հետ, այդպես աշխատանքն էլ շարունակական և առավել արդյունավետ կլինի:

Կարծում եմ 1-3-րդ դասարաններում սովորողների համար բավարար կլիներ,մ եթե լրացնեինք միայն աճի բնութագրերը, իսկ 4-րդ դասարանից սկսված արդեն կազմեինք անհատական ուսուցման պլանը ԱՈՒՊ: Կցում եմ նաև Հարավային դպրոց -պարտեզում սովորողներից մեկի անհատական ուսուցման պլանի ԱՈՒՊ օրինակը:

Կարծում եմ 1-3-րդ դասարաններում սովորողների համար բավարար էր լրացնել միայն աճի բնութագրերը: Սովորողի համար անհատական ուսուցման պլան կազմելիս կարծում եմ՝ նամանավանդ նոր փոխադրվաած սովորողների կարողությունների և գիտելիքի մասին խորհրդակցել իրենց դասվարների հետ, այդպես աշխատանքն էլ շարունակական և առավել արդյունավետ կլինի:

Համատեղ դասավանդում, Ուսուցման կենտրոնների տեղափոխման մոդել, տեսանյութ

Թեմա 6. Համագործակցությունն ու փոխարաբերությունները ներառական կրթության համատեքստում:

  • Սովորող-սովորեցնող նախագիծ
  • Ուսումնական ճամփորդություններ
  • Ուսումնական ճամբարներ
  • Խմբային աշխատանքներ
  • Համագործակցային նախագծեր
  • Ընտանեկան նախագծեր

Վերապատրաստման մոդուլը՝ այստեղ

Թեմա 7.

 Կարդալ նշված հոդվածները, մեթոդական մշակումները։ Դրանցից մեկը գրախոսել։ 

Ուսումնասիրության նյութեր

Ուսումնական նյութերի փաթեթ— դասավանդող՝ Մարիետ Սիմոնյան

Քնարիկ Ներսիսյանի ուսումնական փաթեթը

Երաժշտությամբ ուսուցումը՝ համընդհանուր ներառականության օրինակ— դասավանդող՝ Հասմիկ Մաթևոսյան

Համընդհանուր ներառականություն. լեզվական խոչընդոտներ -դասավանդող՝ Հասմիկ Թոփչյան

Յուրաքանչյուր սովորողի կրթական պահանջմունքը— դասավանդող՝ Հասմիկ Ղազարյան

Ներառականություն, դժվարություններ, անհատին ուղղված աշխատանք — դասավանդող՝ Տաթև Աբրահամյան

Անհատական ուսուցման առաջադրանքների փաթեթ- դասավանդող՝ Մարգարիտա Հովնանյան

Երբ դասարանում ուսումնական հատուկ կարիքով երեխաներ կան — թարգմանություն անգլերենից՝ Յուրա Գանջալյան

Անհրաժեշտ պայմաններ և հարմարեցված միջավայր յուրաքանչյուր սովորողի համար Քնարիկ Ներսիսյան

Առաջադրանք. հոդվածի վերլուծություն Համընդհանուր ներառականություն. լեզվական խոչընդոտներ  հոդվածը, որտեղ Հասմիկ Թոփչյանը պատմում է Եգիպտոսի եկած Հենրիի դժվարությունների և դրանց հաղթահարման մասին: Հենրին ձեռք բերեց ընկերներ, և սկսեց շփվել հայերեն իր առօրյայի, ընկերների և դպրոցի մասին: Հասմիկ Թոփչյանը իր հոդվածում գրում է. «Չկա սահմանված «մեթոդ» հարազատի հետ շփվելու մեջ, կա անկեղծ ցանկություն նրան իրենց հետ հավասար քայլել տալու: Մնացածը ժամանակի խնդիր է. մեկը մի քիչ արագ, մյուսը՝ ավելի դանդաղ, բայց տիրապետելու է հայերենին, միայն թե իրեն օտար չզգա» : Շատ լավ օրինակ է ներկայացրել դասավանդողը, այսպիսի դեպքեր լինում են ոչ միայն մայրենին յուրացնելիս,այլ նաև ռուսերենը կամ անգլերենը: Մեծ խնդիրների եմ հանդիպում, երբ գալիս են սովորողներ Պարսկաստանից կամ ԱՄՆ-ից, քանի որ այդ սովորողների մոտ դժվար է լինում ռուսերենի յուրացումը:Բայց նույն շփումը, ուսուցողական տեսանյութերը և խաղերը:

Ընտրեցի և կարդացի Յուրա Գանջալյանի ,,Երբ դասարանում ուսումնական հատուկ կարիքով երեխաներ կան՛՛ — թարգմանությունը անգլերենից

Հատուկ կարիքով երեխաները ունենում են տարբեր կարիքների պահանջ: Իրենց պահանջները լինում են ինչպե տարբեր այնպես էլ միանման:

Հիմնականում հատուկ կարիքով սովորողներն ունենում են հետևյալ կարիքները.

  • Նրանք ունեն թույլ զարգացած կարճատև և երկարատև հիշողություն
  • ունեն հանդուրժողականության ցածր և հիասթափության բարձր մակարդակներ
  • ունեն ինքնագնահատման թույլ զգացողություն
  • դյուրագրգիռ են
  • նրանց համար դժվար և նույնիսկ անհնար է երկար ժամանակ աշխատել միևնույն առաջադրանքի վրա:
  • անմիջական են արտահայտվելիս, հաճախ չեն կարողանում վերահսկել  իրենց հույզերը
  • հեշտությամբ են շփոթվում
  • պահանջկոտ ու հրամայական տոնով են խոսում
  • դժվարությամբ են աշխատում ուրիշների հետ
  • դժվարանում են մտապահել բարդեցված ցուցումները և այն ցուցումները, որոնք տևական ժամանակ առաջ են ասվել
  • մեծ և փոքր մկանային խմբերի համակարգման (կոորդինացիայի)  խնդիրներ ունեն
  • ձեռագիրը վատն է
  • վատն է ժամանակի զգացողությունը

Հաշվի առնելով ուսումնական հատուկ կարիքով երեխաների նշված ընդհանուր դժվարությունները՝ առաջարկվում է ուսուցանելու հետևյալ ռազմավարությունը.

  • Ընթերցելով հասկանալու դժվարություններ ունեցող երեխաներին ուսուցանել բանավոր բարձրաձայն ընթերցանությամբ: Թեստերը և ընթերցանության նյութերը տալ նյութի ձայնագրություններով:
  • Հաճախակի ստուգել հնարավոր առաջընթացը: Նրանք պետք է իմանան, թե որքան են առաջադիմել իրենց անհատական ծրագրում:
  • Անմիջապես անդրադարձ կատարեք հատուկ կարիքով սովորողների կատարած աշխատանքին: Նրանք պետք է իմանան, թե ինչ են սովորել:
  • Որքան հնարավոր է նրանց գործունեությանը վերաբերող առաջադրանքները պետք է կարճ լինեն: Երկար նախագծերը հուսահատեցնում են նրանց:
  • Սովորելու դժվարություններ ունեցող երեխաները դժվար են ընկալում վերացական տերմինները և հասկացությունները: Որքան հնարավոր է առարկայական դարձրեք այն, ինչը նրանք սովորում են. տվեք նրանց իրեր, որոնց կարելի է շոշափել, լսել, որոնցից հնարավոր է հոտ քաշել և այլն:
  • Սովորելու դժվարություններ ունեցող սովորողները կարիք ունեն և պետք է ստանան արված աշխատանքին հատուկ գովասանքներ: «Լավ ես արել» կամ «Ինձ դուր է գալիս քո աշխատանքը» ասելու փոխարեն պետք է մեկնաբանությունը կապել արված աշխատանքի հետ՝ նշելով որոշ մանրամասներ:
  • Եթե անհրաժեշտ է, կրկնեք առաջադրանք կատարելու ձեր ցուցումները գրավոր և բանավոր կերպով: Նման երեխաների համար նյութն ընկալելի է լինում, երբ որքան հնարավոր է շատ զգայարաններ են մասնակցում այդ գործում:
  • Խրախուսեք համագործակցությամբ սովորելու գործունեությունները, երբ դա հնարավոր է:        
     
  1. Աուտիզմով երեխաների ուսուցումն առավել արդյունավետ է դառնում, երբ կիրառվում է համակրգիչ: Աուտիզմով երեխաներն ունենում են անձնական տարածքն ունենալու խնդիր, և եթե դասարանը հարմար է, ապա ցանկալի է նստարանները դասավորել շարքով:
  2. Հատուկ կարիքով սովորողներին անհրաժեշտ է բարձրաձայն հուշել, եթե թվում է թե չեն հասկացել, ապա պետք է մի քանի անգամ, պարզ ձևով կրկնել խոսքը:
  3. Անհրաժեշտ է կիրառել Դիդակտիկ նյութեր: Դիդակտիկ նյութերն օգնում են ավելի լավ հասկանալ և տեսնել:
  4. Հատուկ կարիքով երեխային ցանկալի է կցել մի սովորողի, ով դրական կարող է ազդել խնդրի լուծման վրա:
  5. Հատուկ կարքիով սովորողները նախօրոք պետք է իմանան իրենց անելիքները, որպեսզի խուճապի մեջ չհայտնվեն

Ամփոփում

Շնորհակալություն եմ հայտնում Լուսինե Ալեքսանյանին հետաքրքիր և բովանդակալից դասընթացի համար: Վերապատրաստման ընթացքում կարդացի մանկավարժական հոդվածներ,փորձեցի գրախոսել և վերլուծել դրանք: Դասընթացի ընթացքում ունեցանք նաև արդյունավետ քննարկումներ, անգամ բանավեճ այլ դպրոցի ուսուցիչների հետ: