Հանրակրթական բնագավառի օրենսդրություն

Ժամաքանակը՝ 10 ժամ
Կրեդիտների քանակը՝ 1
Դասընթացի սկիզբ՝ օգոստոսի 22
Դասընթացի ավարտ՝ սեպտեմբերի 2
Հետազոտական աշխատանքի հրապարակումը՝ հոկտեմբերի 25
Վկայականների հանձնումը՝ հոկտեմբերի 29
Դասընթացի վայր՝ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր, Մայր դպրոց, Ավագ դպրոցի ընթերցասրահ /Ա․ Բաբաջանյան 25/
Վերապատրաստման ձևը՝ առկա

Վերապատրաստող՝ Վարդան Կարապետյան
Էլ․ փոստի հասցե՝ v.karapetyan@mskh.am
Հեռ․՝ 098 03 14 83

Օգոստոսի 29, պարապմունք 1
Թեմա 1․
 Հանրակրթական ուսումնական հաստատությունում կրթական գործընթացի մասնակիցների իրավունքների ու պարտականությունների ներկայացում

  • Կրթական գործընթացի մասնակիցները ուսումնական հաստատությունում
  • Սովորողի իրավունքներն ու պարտականությունները
  • Մանկավարժական աշխատողների իրավունքներն ու պարտականությունները
  • Սովորողի ծնողի իրավունքները և պարտականությունները
  • Հանրակրթական հաստատությունների առանձնահատկությունները
    Առաջադրանք․
    Կարդալ «Հանրակրթության մասին ՀՀ օրենք»-ի հետևյալ հոդվածները և գրել կարծիք՝ որքանով են դրանք գործում ձեր հանրակրթական հաստատություններում /կրթահամալիրի դեպքում՝ կրտսեր, միջին, ավագ օղակներում/
    -Հանրակրթության մասին «ՀՀ օրենք»
    -Սովորողի իրավունքներն ու պարտականությունները /Գլուխ 5, հոդված 20-23/
Սովորողի իրավունքներն ու պարտականությունները

1. Ուսումնական հաստատություններում սովորողներն ունեն հավասար իրավունքներ և պարտականություններ: Դրանք սահմանվում են օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ:

2. Սովորողն իրավունք ունի`

1) ստանալու հանրակրթության պետական կրթական չափորոշչին համապատասխան կրթություն.

2) ծնողի համաձայնությամբ ընտրելու ուսումնական հաստատությունը և ուսուցման ձևը, ինչպես նաև տվյալ ուսումնական հաստատությունում առկա հոսքը, ստանալու կրթական վճարովի ծառայություններ.

3) անվճար օգտվելու ուսումնական հաստատության ուսումնանյութական բազայից.

4) մասնակցելու ներդպրոցական և արտադպրոցական միջոցառումների.

5) պաշտպանված լինելու ցանկացած ֆիզիկական և հոգեբանական ճնշումներից, շահագործումից, մանկավարժական և այլ աշխատողների ու սովորողների այնպիսի գործողություններից կամ անգործությունից, որով խախտվում են սովորողի իրավունքները, կամ ոտնձգություն է արվում նրա պատվին ու արժանապատվությանը.

6) ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը.

7) ազատորեն փնտրելու և մատչելիորեն ստանալու ցանկացած տեղեկատվություն, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի.

8) ազատ արտահայտելու սեփական կարծիքն ու համոզմունքները.

9) օգտվելու օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ իրավունքներից:

3. Սովորողը պարտավոր է`

1) կատարել ուսումնական հաստատության կանոնադրության և ներքին կարգապահական կանոններով սահմանված պահանջները.

2) ստանալ հանրակրթության պետական չափորոշիչներին համապատասխան գիտելիքներ, ձեռք բերել և տիրապետել համապատասխան հմտությունների և կարողությունների, բավարարել սահմանված արժեքային համակարգին ներկայացվող պահանջները.

3) հաճախել և մասնակցել ուսումնական պարապմունքներին.

4) կատարել օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ պարտականություններ:

Իմ կարծիքը

Յուրաքանչյուր երեխա պետք է պաշտպանված լինի՝ ծնողի, հասարակության, պետության կողմից։ Պետք է պաշտպանված լինեն նրա իրավունքները՝ ընտանիքում, դրսում, դպրոցում։ Պետք է ազատ ինքնաարտահայտման հնարավորություն ունենա։ Երեխան պետք է պաշտպանված լինի ցանկացած տեսակի բռնությունից, ծաղրանքից, հոգեկան ճնշումներից։ Պետք է ազատ լինի՝ դավանաքի հարցում։ Պետք է մասնակից լինի մշակույթային տարբեր բնագավառների միջոցառումներին, ունենա հանգստի, իր սիրած գործունեությամբ զբաղվելու ժամանակ, որ կարողանա մեծանալ ինքնավստահ, ինքնուրույն մարդ, հասարակության անդամ։ Այսօրվա հասարակությունն արդեն փորձում է պաշտպանել վերը նշածս դրույթները։ Կարևոր է , որ վերը թվարկվածները կա մեր կրթահամալիրի որդեգրած գաղափարախոսությունում։

Մանկավարժական աշխատողների իրավունքներն ու պարտականությունները /Գլուխ 5, հոդված 27

Մանկավարժական աշխատողը իրավունք ունի

  • Մասնակցել  հանրակրթությանը վերաբերող լրացուցիչ տարբեր սեմինարների
  • Մասնակցել տարբեր դասընթացների՝ ինքնակրթվելու նպատակով
  • Մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով.
  •  Ընտրելու և ընտրվելու համապատասխան պաշտոններում և կառավարման համապատասխան մարմիններում.
  •  Բողոքարկելու ուսումնական հաստատության ղեկավար մարմինների հրամանները, որոշումները և կարգադրությունները` Հայաստանի Հանրապետության oրենսդրությամբ սահմանված կարգով.
  •  Ներկայացնել առաջարկներ առարկայական ծրագրերի, դասագրքերի վերաբերյալ
  • Օգտվելու ուսումնական հաստատության գրադարանի, տեղեկատվական պահոցների ծառայություններից` ուսումնական հաստատության կանոնադրությանը համապատասխան.
  • Պաշտպանված լինելու սովորողների, մանկավարժական և այլ աշխատողների այնպիսի գործողություններից, որոնք նսեմացնում են իր մասնագիտական վարկանիշն ու արժանապատվությունը.
  • Ունենալու կազմակերպական և նյութատեխնիկական պայմաններ մասնագիտական գործունեություն իրականացնելու համար
  • Իր շահերի պաշտպանության նպատակով ստեղծելու կազմակերպություններ, արհմիություններ կամ անդամակցելու դրանց` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
  • Օգտվելու օրենքներով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված իրավունքներից, լիազորություններից և խրախուսման ձևերից:

Մանկավարժական աշխատողը պարտավոր է

  • Ժամանակին ներկայանալ աշխատավայր
  • Ինչպես սովորողը, այնպես էլ մանակավարժական աշխատողը պետք է պահպանի ներքին կարգապահական կանոնները
  • 5 տարին մեկ անցնի պարտադիր վերպատարաստմանը
  • Չոտնահարի սովորողի իրավունքները
  • Հարգանքով և սիրալիր վերաբերվի բոլորին
  • Ընտանեկան խնդիրները չտեղափոխի աշխատավայր
  • Մեծ պատասխանատվությամբ վերաբերվի իր գործին
  • Սովորողին մատչելի մատուցի գիտելիքներ
  • Հետևողական լինի իր կատարած աշխատանքին
  • Յուրաքանչյուր սովորողի հանդեպ անատական մոտեցում ունենա
  • Սովորողին թույլ տա արտահայտել սեփական կարծիքը, ստեղծագործել
  • Ստեղծի սովորող-ուսուցիչ-ծնող կապը
  • Համագործակցի այլ դասավանդողների հետ մասնագիտական գործունեությունը բարելավելու համար:
  •  նպաստել ուսումնական հաստատությունում սովորողների կողմից հանրակրթական (հիմնական և լրացուցիչ) ծրագրերի յուրացման և առարկայական չափորոշիչների ապահովման գործընթացին, ինչպես նաև ուսուցման մեթոդների կիրառման միջոցով համապատասխան գիտելիքների, հմտությունների ձեռքբերմանը, արժեքային համակարգի ձևավորմանը, իրականացնել հանրակրթական ծրագրերը.
  • սովորողների մեջ ձևավորել պատշաճ վարքագիծ ու վարվելակերպ, դաստիարակել հայրենասիրություն. 

Իմ կարծիքը

Ի տարբերություն շատ դպրոցների, մեր ուսուցիչները իրավունք ունեն չկառչել պետական ծրագրերից, դասագրքերից այլ ստեղծել անհատական առարկայական դասարանական և լրացուցիչ աշխատանքների համար նախատեսված փաթեթներ ։

Կրթահամալիրի ուսուցիչները իրավունք ունեն անցկացնել դասը իրենց ուզած վայրում ` խոհանոցում, բակում, դասարանում և այլն
-Սովորողի ծնողի իրավունքները և պարտականությունները /Գլուխ 5, հոդված 28/

Սովորողի ծնողի իրավունքներն ու պարտականությունները

1. Սովորողի ծնողն իրավունք ունի`

1) երեխայի ուսուցման համար ընտրելու ուսումնական հաստատությունը և կրթության ձևը.

2) համագործակցելու ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների հետ իր երեխայի կրթության կազմակերպման հարցերով.

3) դիմելու համապատասխան մարմիններին երեխայի զարգացման, ուսուցման և դաստիարակության հարցերով.

4) պաշտպանելու իր և իր երեխայի օրինական շահերը համապատասխան մարմիններում.

5) մասնակցելու հանրակրթական ծրագրերի իրականացման և դրանց արդյունավետության գնահատման գործընթացին.

6) մասնակցելու ուսումնական հաստատության ներքին գնահատմանը.

7) մասնակցելու ուսումնական հաստատության կառավարմանը՝ ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով:

Սովորողի ծնողն ունի նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով սահմանված այլ իրավունքներ:

Իմ կարծիքը

Ի տարբերություն շատ դպրոցների, մեր կրթահամալիրում, ծնողը իրավունք ունի ազատ գալ դպրոց, մտնել դասարան, մասնակցել դասապրոցեսին, քանի որ մեզ մոտ ամեն ինչ բաց է և հասանելի։ Քանի որ ծնողը չի գտնվում ճաղերի մյուս կողմում, սպասելով, թե երբ է վերջանալու իր երեխայի դասը։

Սովորողի ծնողի պարտականությունները

  • Հետևողական լինի երեխայի դասերին
  • Պատշաճ կերպով ուղարկի դպրոց
  • Հատուցի երեխայի կողմից վնասված գույքը
  • Հարգանքով վերբերվի մանկավարժական աշխատողին և երեխային էլ նման կերպ դաստիարակի
  • Նպաստի, որպեսզի երեխան ակտիվ մասնակցի բոլոր միջոցառումներին
  • Հարմար կրթական պայմաններ ստեղծի տանը:
  • Մասնակցել ծնողական սեմինարներին
  • մշտապես հոգալ երեխայի ֆիզիկական առողջության և հոգեկան վիճակի մասին, ստեղծել համապատասխան պայմաններ երեխայի հակումների և ընդունակությունների զարգացման, կրթական կարիքների բավարարման համար.
  • հարգել երեխայի արժանապատվությունը, դաստիարակել աշխատասիրություն, բարություն, ընկերասիրություն, հանդուրժողականություն, գթասրտություն, հարգալից վերաբերմունք ընտանիքի, մեծահասակների, պետական և մայրենի լեզվի, ժողովրդական ավանդույթների և սովորույթների նկատմամբ.
  • սույն օրենքի 15-րդ և 16-րդ հոդվածներով սահմանված ժամկետներում երեխային բերել ուսումնական հաստատություն.
  • սովորողին զերծ պահել ծխախոտ, ոգելից խմիչքներ, հոգեմետ նյութեր, զենք, զինամթերք, թունավոր, պայթուցիկ, ինչպես նաև օրենքով և ուսումնական հաստատության կանոնադրությամբ արգելված այլ նյութեր օգտագործելուց:

Օգոստոսի 30, պարապմունք 2
Թեմա 2․
 Հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման սկզբունքները, հիմնական բաժինների ընդհանրական բովանդակության ներկայացում

  • Ընդհանուր դրույթներ
  • Միջնակարգ կրթության շրջանավարտի ակնկալվող կարողունակությունները և հանրակրթական հիմնական ծրագրերի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները
  • Հանրակրթական հիմնական ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները
  • Հանրակրթական միջնակարգ ծրագրի շրջանավարտի ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքները
    Առաջադրանք․
    Կարդալ Հանրակրթության պետական չափորոշչի հետևյալ բաժինները և առանձնացնել այն կետերը, որոնք վերաբերում են ձեր ուսումնական բնագավառին՝
    -Հանրակրթության պետական չափորոշիչ

Պետական չափորոշչի ձևակերպումը

Պատասխան

Կարողունակություն, միջնակարգ կրթության շրջանավարտի ակնկալվող կարողունակությունները, Բաժին II

Կարդալով Հանրակրթության պետական չափորոշիչը՝ ինձ համար պարզ դարձավ, թե ինչ են կրթական տարրական, հիմնական և միջնակարգ աստիճանների վերջնարդյունքները, որոնք սովորողներին ներկայացվող որակական պահանջներն են: Այսինքն՝ այն բոլոր գիտելիքները և կարողությունները, որոնք սովորողը պետք է իմանա տվյալ կրթական աստիճանը ավարտելիս: Այդ վերջնարդյունքները ուղղված են սովորողների կարողունակությունների ձևավորմանը: Միջնակարգ կրթության 8 կարողունակություն է նշվում պետական չափորոշիչում.

  • Լեզվական կարողունակություն և գրագիտություն

Ինձ համար պարզ դարձավ, որ կա ընդհանուր գրագիտություն, որը սովորելու և լեզվական հաղորդակցության հիմքն է, իսկ այդ ընդհանուր գրագիտության վրա ձևավորվում են գրագիտության այլ ձևերը՝ քաղաքացիական, բնապահպանական, տնտեսական, ֆինանսական, իրավական, առողջապահական, գիտատեխնիկական, թվային:

  • Սովորել սովորելու կարողունակություն

Այստեղից պարզ է դառնում, որ ուսուցչի գլխավոր գործը սովորողներին սովորել սովորեցնելն է: Հնարավոր չէ ամեն ինչ սովորեցնել սովորողներին: Նրանք պետք է սովորեն սովորել: Սովորելու ընթացքում սովորողների մոտ ձևավորում է ուսումնասիրելու, վերլուծելու, ինչպես նաև ստեղծագործական ու նորարար մոտեցումներ կիրառելու ունակություններ:

  • Ինքնաճանաչողական և սոցիալական կարողունակություն

Սովորողների ամենակարևոր կարողունակություններից է ինքնաճանաչումը: Նրանք աստիճանաբար հասկանում են իրենց նախասիրությունները, հակումները և պատրաստ են լինում մասնագիտական կողմնորոշում կատարել իրենց ապագայի համար:

  • Ժողովրդավարական և քաղաքացիական կարողունակություն

Սովորողները հասկանում են, թե որն է այն հասարակությունը, որտեղ կա ժողովրդավարություն, ազատություն, սոցիալական արդարություն և օրենքի գերակայություն և պատրաստ են նպաստելու, որպեսզի մեր երկրում այդպիսի հասարակություն ձևավորվի:

  • Թվային և մեդիա կարողունակություն

Սովորողները մեդիա գրագիտություն են ձեռք բերում: Նրանք կարողանում են աշխատել համակարգիչով, համացանցի տված հնարավորություններից ճիշտ օգտվել և գիտակցել նաև համացանցից օգտվելու ռիսկերը:

  • Մշակութային կարողունակություն

Սովորողները ծանթոանում ն հայ մշակույթն ու համաշխարհային մշակույթի ամենամեծ ձեռքբերումների հետ, կարողանում ներկայացնել հայ մշակույթը այլ ժողովուրդներին իրենց իմացած օտար լեզուներով:

  • Մաթեմատիկական և գիտատեխնիկական կարողունակություն

Սովորողներն առօրյա կյանքում օգտագործում են մաթեմատիկական մտածողություն՝ բնության, հասարակության, մշակույթի և աշխատանքային ոլորտի երևույթները ճանաչելու և դրանք մաթեմատիկական կառուցվածքների, բանաձևերի, մոդելների, կորերի, աղյուսակների միջոցով հասկանալու համար։

Հայոց լեզու և գրականություն

Կրթության  բովանդակության տիրույթ է, որն  ապահովում է սեփական մտքերը հայերեն բանավոր և գրավոր  խոսքով արտահայտելու, ազատ հաղորդակցվելու:

Հայրենագիտություն

Ապահովում է հայրենի պատմաաշխարհագրական միջավայրի, հայկական քաղաքակրթության իմացություն և արժևորում:

Բնագիտություն

Բնագիտական (ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն, աշխարհագրություն), տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական մի շարք առարկաներով ներկայացված, ինտեգրված ուսումնառության բնագավառ է:

Հասարակագիտություն

Մարդկային հասարակության զարգացման ուղին՝ քաղաքակրթությունների ձևավորումից մինչև գլոբալ փոխազդեցություններ, նախապատմական ժամանակաշրջանից մինչև հետարդյունաբերական շրջանի գիտատեխնիկական արդի նվաճումներ:

Ֆիզիկական կրթություն

Ապահովում է սովորողների ֆիզիկական դաստիարակությունը, նպաստում նրանց մոտ անհրաժեշտ շարժողական ակտիվության ապահովմանը, մկանային ուժի, արագաշարժության, ճկունության, շարժումների կոորդինացիայի, դիմացկունության, հավասարակշռության, ճարպկության:

Օտար լեզուներ

Առնվազն երկու օտար լեզուներով հաղորդակցությունը օգնում է սովորողին ճանաչել աշխարհը և այլ մշակույթներ, իր մշակույթը ներկայացնել այլ լեզուներով, հանդես գալ որպես ստեղծագործ և քննադատական մտածողությամբ օժտված անհատ: Ինքս լինելով ռուսերենի մասնագետ, կարող եմ ասել, որ շատ առարկաներ փոխկապակցված են օտար լեզվի հետ:Օրինակ, ռուսերենից հայերեն կարող են թարգմանվել մաթեմատիկական խնդիրներ և դրանք օգտագործել որպես ուսումնական փաթեթ; Բնագիտության բնագավոռում կարող են թարգմանվել հետաքրքիր ուսուցողական տեսաֆիլմեր ռուսերենից հակերն և դրանք օգտագործել: Մեծ է համագործակցային նախագծերի դերը. օրինակ, մենք կարդում ենք Թումանյան ռուսերեն և հայերեն լեզուներով, օրացույցով հաստատաված գրեթե բոլոր նախագծերը համագործակցային են, ինչը դարձնում է նյութը ավելի հեշտ և զարգացնում է բառապաշարը: Նույն ֆիզկուլտուրան կրտսեր դասարաններում անում ենք ռուսերենով երգերի միջոցով.օրինակ սովորոում ենք նոր բառեր ոտքը առաջ, հետ, բարձրացնել աջ ձեռքը, պտտվել, թռնել, նստել, կանգնել , աձ պտտվել, ձապ պտտվել և այլն:

Օգոստոսի 31, պարապմունք 3
Թեմա 3․
 Հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի կամավոր ատեստավորման և տարակարգի շնորհման հիմնական գործընթացները

Ուսուսցչի ատեստավորման քայլերի հաջորդականությունը՝ ըստ ՀՀ հանրակրթության մասին օրենքի

Ուսուցչի ատեստավորումը` ուսուցչի գիտելիքների, աշխատանքային կարողությունների, հմտությունների՝ զբաղեցրած պաշտոնին համապատասխանության որոշման գործընթաց է։

Ուսուցչի ատեստավորումն անցկացվում է պարզ ընթացակարգով` փաստաթղթային ատեստավորման եղանակով (այսուհետ` ատեստավորում)՝ ուսուցչի ատեստավորման տարածքային հանձնաժողովի (այսուհետ` ատեստավորման հանձնաժողով) կողմից։ Ուսուցչի ատեստավորման հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

5. Ուսուցչի ատեստավորման, վերապատրաստման, տարակարգի շնորհման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը, իսկ ատեստավորման ենթակա ուսուցչին վերապատրաստող` երաշխավորված կազմակերպությունների ցանկի ձևավորման կարգը` կրթության պետական կառավարման լիազորված մարմինը։

6. Տնօրենը յուրաքանչյուր տարվա համար կազմում և հաստատում է տվյալ տարվա հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչների ցանկը և ներկայացնում ատեստավորման հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգին համապատասխան։

7. Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչը ոչ ուշ, քան երեք ամիս առաջ տեղեկացվում է փաստաթղթային ատեստավորման անցկացման ժամկետի մասին:

8. Հերթական ատեստավորման ենթակա ուսուցիչը ուսումնական հաստատության միջոցների հաշվին նախապես պարտադիր անցնում է վերապատրաստում` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած վերապատրաստման չափորոշիչներին համապատասխան։

9. Ուսումնական հաստատությունը կրթության պետական կառավարման լիազորված մարմնի երաշխավորած վերապատրաստող կազմակերպությունների ցանկից ինքնուրույն է ընտրում ատեստավորման ենթակա ուսուցիչներին վերապատրաստող կազմակերպությանը:

10. Ատեստավորումից առնվազն մեկ ամիս առաջ տնօրենը ատեստավորման հանձնաժողով է ներկայացնում ուսուցչի աշխատանքային բնութագիրը և սույն հոդվածի 12-րդ մասով սահմանված` ուսուցչի հավաքագրած կրեդիտների մասին տեղեկանք` դրանք հիմնավորող փաստաթղթերով: Ուսուցիչը կարող է ներկայացնել նաև տվյալ ուսումնական հաստատության խորհրդակցական մարմինների կողմից տրամադրած այլ գրավոր բնութագրերը։ Ուսուցչի ատեստավորմանը ներկայացվող փաստաթղթերի ամբողջական ցանկը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը։

3. Տնօրենը ատեստավորման ենթակա ուսուցչին ծանոթացնում է ատեստավորման հանձնաժողով ներկայացվող փաստաթղթերի փաթեթի բովանդակությանը, տրամադրում դրանց պատճենը և տեղեկացնում ատեստավորման ընդհանուր ընթացակարգի մասին մինչև ատեստավորման հանձնաժողով ներկայացնելը։

14. Ուսուցչի ատեստավորումն անցկացվում է սույն հոդվածի 10-րդ կետով սահմանված ցանկին համապատասխան ներկայացված փաստաթղթերի հիման վրա։

15. Ատեստավորվող ուսուցիչն իրավունք ունի ներկա լինելու իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանության մասին հարցի քննարկմանը և որոշման կայացմանը։

16. Ատեստավորման հանձնաժողովը յուրաքանչյուր ուսուցչի համար քվեարկության միջոցով ձայների մեծամասնությամբ ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

2) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին։

17. Ատեստավորման հանձնաժողովն իր ընդունած որոշումը հիմնավորումներով երկօրյա ժամկետում ներկայացնում է համապատասխան ուսումնական հաստատություն և կրթության պետական կառավարման լիազորված մարմին, որոնք ապահովում են դրա հրապարակումը։ Ուսումնական հաստատությունը որոշումը ստանալու օրը դրա մասին տեղեկացնում է տվյալ ուսուցչին։

18. Ատեստավորման հանձնաժողովի որոշումը կարող է հնգօրյա ժամկետում բողոքարկվել կրթության պետական կառավարման լիազորված մարմին կամ դատական կարգով: Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը բողոքների քննարկումից հետո ատեստավորման հանձնաժողովին ներկայացնում է առաջարկ տվյալ ուսուցչի զբաղեցրած պաշտոնին համապատասխանության հարցը կրկնակի վերանայելու կամ որոշումն անփոփոխ թողնելու վերաբերյալ։ Բողոքարկումների ընթացակարգը սահմանվում է համապատասխան կարգով։

19. Ատեստավորման հանձնաժողովի որոշումը հիմք է ուսուցչի պաշտոնավարության կամ զբաղեցրած պաշտոնից ազատելու համար:

23. Ուսուցիչը իր նախաձեռնությամբ կարող է մասնակցել ատեստավորման, եթե ինքնուրույն կուտակել է համապատասխան կրեդիտներ, ունի աշխատանքային բնութագիր, երկու տարվա մանկավարժական ստաժ, որից առնվազն մեկ տարին` տվյալ ուսումնական հաստատությունում:

27. Կրթական քաղաքականության փոփոխման դեպքում կրթության պետական կառավարման լիազորված մարմինը կարող է կազմակերպել ուսուցիչների արտահերթ պարտադիր վերապատրաստում պետական բյուջեի կամ այլ միջոցների հաշվին:

28. Ատեստավորված ուսուցիչը իր նախաձեռնությամբ կարող է մասնակցել ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման գործընթացին։ Ուսուցչի որակավորման տարակարգը քառաստիճան է և շնորհվում է աստիճանակարգության սկզբունքով։

29. Որակավորման տարակարգի շնորհման և դրա բարձրացման համար ուսուցիչը կարող է դիմել հետևյալ համաչափությամբ.

1) երկրորդ աստիճանի որակավորման տարակարգ ստանալու համար՝ առաջին աստիճանի տարակարգ ստանալուց առնվազն երկու տարի հետո.

2) երրորդ աստիճանի որակավորման տարակարգ ստանալու համար՝ երկրորդ աստիճանի տարակարգ ստանալուց առնվազն երեք տարի հետո.

3) չորրորդ աստիճանի որակավորման տարակարգ ստանալու համար՝ երրորդ աստիճանի տարակարգ ստանալուց առնվազն չորս տարի հետո։

30. Ուսուցչի որակավորման տարակարգի շնորհման մասին որոշումն ընդունվում է պարզ ընթացակարգով` փաստաթղթային եղանակով, ուսուցչի տարակարգի շնորհման հանրապետական հանձնաժողովի (այսուհետ` Հանրապետական հանձնաժողով) կողմից։ Հանրապետական հանձնաժողովի ձևավորման և գործունեության կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը։

31. Ուսուցչի որակավորման տարակարգերի բնութագրիչները սահմանում է կրթության պետական կառավարման մարմինը` հիմք ընդունելով ուսուցչի գիտելիքների, մանկավարժական աշխատանքային հմտությունների և ունակությունների ծավալը, ստեղծագործական-հետազոտական գործունեության արդյունավետությունը, մասնագիտական աշխատանքի ստաժը, մանկավարժական գործունեության որակական այլ ցուցանիշներ (ներառյալ՝ պարգևատրումը, համապատասխան մրցույթների մասնակցությունը, մասնագիտական կատարելագործմանն ուղղված վերապատրաստումները և այլն):

33. Հանրապետական հանձնաժողովը փաստաթղթային ատեստավորման արդյունքով ընդունում է հետևյալ որոշումներից մեկը.

1) ենթակա է համապատասխան որակավորման տարակարգի շնորհման.

2) ենթակա չէ համապատասխան որակավորման տարակարգի շնորհման:

35. Հանրապետական հանձնաժողովի որոշումը հիմք է կրթության պետական կառավարման մարմնի կողմից ուսուցչին որակավորման համապատասխան տարակարգ շնորհելու և հավելավճար սահմանելու համար։

36. Որակավորման տարակարգ ստացած ուսուցչին տրվում է համապատասխան հավելավճար ուսումնական հաստատությանը հատկացված միջոցների հաշվին` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

37. Բողոքի առկայության դեպքում ուսուցչին տարակարգ շնորհելը հետաձգվում է մինչև վերջնական որոշման կայացումը։

38. Որակավորման տարակարգ տրվում է 5 տարի ժամկետով, որի գործողությունը վաղաժամկետ դադարեցվում է, եթե տվյալ ուսուցիչը ատեստավորումից հետո զբաղեցրած պաշտոնին չի համապատասխանել։

39. Ուսումնական հաստատությունից այլ ուսումնական հաստատություն տեղափոխվող ուսուցչի որակավորման տարակարգը պահպանվում է, եթե վերջինս տվյալ ուսումնական հաստատությունում ատեստավորումից հետո ճանաչվել է զբաղեցրած պաշտոնին համապատասխանող։ Որակավորման տարակարգի դիմաց տվյալ ուսուցչի հավելավճարի իրավունքը վերականգնվում է ատեստավորման օրվան:

Իմ կարծիքը պարտադիր ատեստավորման մասին

Ինչ վերաբերում է տարակարգին, կարդալով և ծանոթանալով բովանդակությանը, հասկացա, որ ուսուցիչները բաժանում են 4 խմբերի․ 

Դասավանդող 

Ավագ  

Վերապատրաստող 

 Հետազոտող 

Սա դեռ նախագիծ է, որում կան շատ բացեր և պարզ չէ առաջարկված  խմբերի բաժանման հիմնավորումները(օրինակ՝ ով է ավագ ուսուցիչը՝ երկար տարիների փորձը ունեցողը, թե տարիքով ուսուցիչը։ )  

Մեր կրթահամալիրի չափորոշիչներով, բոլորը  հետազոտող ուսուցիչներ են։ 

Սեպտեմբերի 1, պարապմունք 4
Թեմա 4․
 Հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը և պաշտոնային պարտականությունները

  • ՀՀ կառավարության որոշում․2010թ․, 1391-Ն/՝ Ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնների անվանացանկը և պաշտոնային նկարագրերը
  • Ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնային պարտականությունները
    Առաջադրանք․
    Ծանոթանալ ՀՀ կառավարության 2010թ․ 1391-Ն  որոշումով սահմանված ուսումնական հաստատության մանկավարժական աշխատողների պաշտոնական անվանացանկին և պաշտոնային նկարագրերին՝
    ՀՀ կառավարության որոշում․2010թ․, 1391-Ն

Իմ կարծիքը վերապատաստման մասին.

Ուրախ եմ, որ Հանրակրթության բնագավառի օրենսդրությունը դարձրել էին ատեստավորման բաղկացուցիչ մասերից մեկը, քանի որ այն անչափ կարևոր էր ուսուցչի համար:Այս դասերը ինձ օգնեցին ավելի մանրամասն ծանոթանալ սովորողների, ուսուցիչների և ծնողների պարտականությունների և իրավանքնուների հետ, ինչը շատ կարևոր է ծնողների, ուսուցիչների և սովորողների մինչև կապերը և աշխատանքները ճիշտ կազմակերպելու համար: Ծանոթացա ուսուսցչի ատեստավորման քայլերի հաջորդականությանը՝ ըստ ՀՀ հանրակրթության մասին օրենքի, ինչը անչափ կարևոր է ուսուցչի հետագա աշխատանքը կազմակեպելոտ համար: Հատուկ շնորհակալություն եմ ուզում հայտնել ընկեր Վարդանին նյութը մանչելի, գրագետ և հետաքրքիր ներկայացնելու և բացատրելու համար: