Տարիքային հոգեբանություն

Աշխատակարգ 26.09-30.09

ՊԱՐՏԱԴԻՐ ԱՏԵՍՏԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

Դասընթացի անվանումը՝ «ՏԱՐԻՔԱՅԻՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ»

Առարկայի դասավանդման ժամաքանակն ու կրեդիտը՝ 10 ժամ, 1 կրեդիտ

Տևողությունը՝ 26.09-30.09

Ժամը՝ 15:00

Մասնակիցներ՝ 2-ին խումբ

Տարիքային հոգեբանություն. վերապատրաստող՝ Տաթև Ավետիսյան, 

էլ. փոստի հասցե t.avetisyan@mskh.am (Ավագ դպրոց, 3-3 լսարան)

Ծանոթացում

Փոքրիկ հարց ու պատասխան տարիքային հոգեբանության վերաբերյալ

Թեմա 1․ Սովորողի հոգեկան զարգացման առանձնահատկությունները տարիքային տարբեր շրջաններում / նյութ կրտսեր , միջին , ավագ դպրոցականների հոգեկանի զարգացման վերաբերյալ/։

Աշխատանքի ընթացքը՝

Տեսական փոքրիկ նոր նյութի ուսումնասիրությունից հետո խմբային աշխատանքի կազմակերպում, որի ընթացքում մասնակիցները դուրս են բերում տարիքային փուլերին բնորոշ առանձնահատկությունները,համեմատություններ, զուգահեռներ տանելու համար։

Ըստ տարիքային փուլերի մասնակիցները կկազմեն հոգեկան գործընթացների զարգացման աղյուսակներ:

Աշխատանքի ամփոփում-քննարկում

Առաջադրանք

Տարիքային հոգեբանությունը ընդհանուր հոգեբանության կարևոր ու հեռանկարային բաժիններից մեկն է:

Այս գիտության ուսումնասիրության օբյեկտը անձն է՝ իր զարգացման տարբեր փուլերում։

Այն զբաղվում է աճող և զարգացող մարդու հոգեկան, իմացական գործընթացների, հոգեկան հատկությունների ու հոգեվիճակների տարիքային զարգացման ու ձևավորման, տարիքային ճգնաժամերի հիմնախնդիրներով։

Անդրադառնանք տարիքային հետևյալ փուլերին

Կրտսեր դպրոցական տարիք (1-4րդ դաս)Միջին դպրոցական տարիք (11-15տ)Ավագ դպրոցական տարիք (17-15տ)
գործողությունները՝ կամածին (հիմնական հոգեբանական առանձնահատկություն)դեռահասության ճգնաժամՀիշողություն՝ վերացական, բանավոր տրամաբանական, կամածին
կառավարելի
Գործունեության առաջատար ձևը՝ ուսումֆիզիոլոգիական հասունացում, հորմոնալ աճմտապահումը՝ իմաստային
ուշադրություն
Ոչ կամածին
Վաղ շրջանում՝ ցրված
Հուզական անկայունությունՄասնագիտական կողմնորոշում
մտածողությունը՝ նախ սովորողն ունի ակնառու գործնական մտածողություն, որը փուլի ավարտին անցում է կատարում ակնառու պատկերայինի<<ես>> կոնցեպցիա, ես կերպարների համակարգՈւշադրությունը՝ կամածին։ Սովորողը հեշտությամբ կարողանում է տեղափոխել ուշադրությունը, կենտրոնանալ այս կամ այն գործունեության վրա
խոսքային մակարդակի (ֆենոմատիկ լսողություն) զարգացումկոնֆլիկտային վարքէ ինչպես ներանձնային, այնպես եմ միջանձնայինՄտածողության զարգացումը հանգեցնում է դիտողականության զարգացմանը
զարգանում է մանր և խոշոր մոտորիկաինտելեկտուալ ոլորտի քանակական և որակական զարգացումԲառապաշարը հարուստ է և առավել ճկուն
Զարգանում է երևակայությունըՉափահասության զգացումՈւնի բավականին ձևավորված աշխարհայացք, դիրքորոշումներ, արժեքային համակարգ
հիշողությունները հիմնված են հուզական տպավորությունների վրաակտիվ, ինքնուրույն ստեղծագործական ճանաչողական պահանջմունքԵրևակայությունը բնութագրվում է ինքնատիրապետման առանձնահատկություններով
տարիքային փուլի ավարտին նյութը առավել լավ է տրամաբանում, վերլուծում, մտապահումԳործունեության առաջատար ձևը՝ ուսումինքնակողմնորոշում, նախապատրաստություն հասուն կյանքի
առանձնանում է 7 տարեկանի ճգնաժամըԱնցում վերացականից կոնկրետ տրամաբանական մտածողությանԿյանքի իմաստի որոնում
Տեղի է ունենում ֆիզիոլոգիական փոփոխություններ՝ հասակ, գլխի, մարմնի կառուցվածք,Տրամաբանական հիշողությունպատճառհետևանքային կապերի ստեղծում
Փոխվում է ինքնագիտակցությունը, տեղի է ունենում սոցիալական ես-ի ձևավորումԳրավոր և բանավոր խոսքի զարգացումինքնադաստիարակության հակումներ
Սեփական գործողությունները և մտքերը վերլուծելու կարողությունՎարքային դրսևորումներ
Հուզական անկայունություն
իմպուլսիվություն
ինքնավնասման հակումներ
առավել կայուն հուզական ոլորտ
խմբում ներգրավվելու կարողությունՀետաքրքրությունների բազմազանությունՃանաչողական և ստեղծագործական ակտիվության բարձրացում
Իրեն որպես ուսումնական գործընթացի սուբյեկտ գիտակցելու կարողությունԹերարժեքության կամ գերարժեքության զգացումԳործողությունները՝ գիտակցված, կամային, նպատակաուղղված և կազմակերպված են
Կրտսեր դպրոցականին հատուկ են ադապտացիայի դժվարությունները, որոնք կարող են դրսևորվել հետևյալ կերպ․
ագրեսիվ վարք
արգելակում
տագնապ, դեպրեսիա
վախ․․․
Ինքնագնահատականի ձևավորում, որի վրա մեծ ազդեցություն է ունենում ընտանիքը, ընկերները, առհասարակ այն սոցիալական խմբերը, խմբերի արժեքները, որում գտնվում է երեխանԲարոյական նորմերի, համոզմունքների, վարքի և գիտակցության դերի ուժեղացում

Թեմա 2. Ուսումնական հետաքրքրություններ

Տեսասախցիկով կներկայացվի սովորողի ուսումնական հետաքրքրությունների ձևավորման և զարգացման առանձնահատկությունների մասին պատմող փոքրիկ նյութ /կրտսեր, միջին, ավագ դպրոցականների շրջանում/ -քննարկում, նոր նյութի ամրապնդում։

Քննարկում, հարց ու պատասխանների միջոցով դուրս ենք բերում սովորողի հետաքրքրությունների խթանմանն ուղղված քայլերը, դրանց զարգացման ուղիներն ու առանձնահատկությունները

Առաջադրանք

Կրտսեր դպրոցում սովորողների հետ առավել արդյունավետ է դասը կառուցել ուսուցողական խաղերի

ուսուցողական տեսանյութերի

ուսուցողական երգերի

հիման վրա: Սովորողները ավելի ակտիվ են մասնակցում դասերին դիդակտիկ նյութերի օգտագործման ժամանակ: ՈՒնեմ մի հոդված, որը հենց վերաբերում է այս թեմային: Մանրամասները՝ հոդվածում

Մասնակիցներին կհանձնարարվի ընթերցման նյութ Դպիր-ից՝ Ուսումնառությունն առանց ուսուցման

Գործնական աշխատանք

Նախորդ օրվա հոդվածի քննարկում, ամբողջացում, /10-15 րոպե/, ապա զույգերով գործնական խմբային աշխատանք

Թեմա 3․Ուսումնառության ոճեր — տեսական նյութը հետևյալ վերնագրերով՝

  • Ուսումնական ոճերի տեսակներն ըստ սովորողի նախասիրության`

ակտիվ, ռեֆլեկտիվ, պրագմատիկ, գործնական/, տեսական

  • Ուսուցանելու ոճերի տեսակները`

տեսողական, լսողական, գրելու-կարդալու, բոլորը մեկում 

  • Դրանց արդյունավետ կիրառումը ուսումնառության գործընթացում

Գործնական պարապմունքին ներկայացնել՝

Ընտրել որևէ առարկայից թեմա և դրա շուրջ կազմել, ապա կիրառել ուսուցման և ուսուցանելու ոճերի տեսակները: Ընտրել ավագ, միջին, կրտսեր տարիքային փուլերից որևէ մեկը: Ներկայացնել փոքրիկ զեկույց-դիտարկում արդյունքների մասին:

Գործնական աշխատանքի ամփոփումը կներկայացվի բլոգում

Առաջադրանք

Ռուսաց լեզվի ուսուցումն ունի գործնական ուղղվածություն՝ ապահովել ռուսաց լեզվի իմացության անհրաժեշտ մակարդակը ակտիվ առօրյա, սոցիալական և կրթական գործունեության համար: Դասը առավել արդյունավետ է ստացվում, եթե դասի ընթքացքում ուսուցիչը օգտագործում և զարգացնում է սովորողների լսելու, կարդալու, գրելու և խոսելու հմտությունը:

Որպես օրինակ, ներկայացնեմ մի քանի ստացված նախագիծ.

Проект ,,Моя семья»

Итоги проекта ,,Моя семья»

Проект ,,Читаем Достоевского»

Итоги проекта ,,Читаем Достоевского»

Новогодние медиаоткрытки

Թեմա 4․ Արդյունավետ կառավարում և հաղորդակցում

Յուրաքանչյուր մասնակից փորձում է կարճ ներկայացնել ի՞նչ է հաղորդակցումը և կոնֆլիկտը։ Ապա տեսասահիկով կներկայացվի նոր տեսական նյութը։

Կարճ քննարկում երեք խմբով /կրտսեր, միջին , ավագ/՝ ‹‹դասաարանի արդյունավետ կառավարման վարքի ձևերը›› խորագրով:

Ապա կառաջադրվի որևէ կոնֆլիկտային դեպքի քննարկում, ապա խնդրի լուծում։

Հավելյալ ընթերցանության նյութ՝

Կոնֆլիկտ: Կոնֆլիկտաբանություն:

Կոնֆլիկտների դրական ու բացասական կողմերը

Դասարանում արդյունավետ հաղորդակցման ռազմավարություններ

Դպիր՝ Մակարենա Գոնսալեսը դասարանում առաջ եկած կոնֆլիկտների, պատժի մասին, թարգմանությունը՝ Ն. Բարսեղյան

Իմ կարծիքը վերապատրաստման մասին.

ՈՒզում եմ շնորհակալություն հայտնել ընկեր Տաթևին հետաքրքիր և բովանդակալից դասերի և արդյունավետ քննարկումների համար:Տարիքային հոգեբանություն առարկան շատ կարևոր է, քանի որ այն թույլ է տալիս ավելի ճիշտ հասկանալ սովորողին այս կամ այն տարիքում, ավելի ճիշտ մոտեցումներ ցուցաբերել բարդ սովորողների հետ:Այս վերապատրասման ընթացքում կարդացի հոգեբանությանը նվիրված հոդվածներ, որոնք ինձ պետք կգան աշխատանքային գործունեությանս ընթացքում: